Ներքին 4 տարի առաջ - 17:25 15-08-2022

Իրենցից հետո՝ թեկուզ ջրհեղեղ․ տեսչությունը 1․5 տարում չի փորձել պարզել՝ թերացումները վերացվե՞լ են, թե՞ ոչ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը երեկ հայտարարություն տարածեց, որ ավելի քան մեկ տարի առաջ՝ 2021 թ․-ի մարտի 9-ից 16-ը ներառյալ, «Սուրմալու» տոնավաճառում ստուգում են իրականացրել, որի արդյունքում հայտնաբերել են հրդեհային անվտանգության կանոնների պահանջների մեկ տասնյակից ավելի տարաբնույթ խախտումներ:

Տեսչական մարմինը թերություններն ընդամենն արձանագրել ու հեռացել է։ Իրենցից հետո՝ թեկուզ ջրհեղեղ․ բավարարվել են կարգադրագրեր գրելով և վարչական պատասխանատվության միջոց կիրառելով։ Ու ոչ մի անգամ չեն այցելել առևտրի կենտրոն, չեն փորձել պարզել՝ բազմաթիվ խնդիրներից որևէ մեկը վերացվե՞լ է, թե՞ ոչ։ Չեն այցելել անգամ՝ ուսումնասիրելու, թե 1․5 տարվա ընթացքում ինչ է փոխվել կենտրոնում։ Մինչդեռ այս դեպքում՝ պայթյուն, անմեղ զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ։

Oragir.news-ը կապ հաստատեց տեսչական մարմնի հետ՝ փորձելով պարզել, թե վերջին 1․5 տարվա ընթացքում ինչու հետամուտ չեն եղել արձանագրված խախտումների վերացման ուղղությամբ։ Տեսչության իրազեկման բաժնից մեզ հայտնեցին, որ հաղորդագրություն են տարածել և որևէ այլ ասելիք չունեն, հարցերի էլ չեն կարող պատասխանել։

Քանի որ բաժնի աշխատակիցները մեր հարցերին պատասխանելու իրավասություն չունեն, մենք խնդրեցինք մեզ կապել տեսչական ղեկավարի՝ Գեղամ Շախբազյանի հետ։ Պատասխանեցին, որ Շախբազյանը խորհրդակցության է, որի ավարտից հետո նա մեզ հետ կապ կհաստատի։Տեսչությունից, իհարկե, մեզ հետ կապ հաստատելու փորձ այդպես էլ չարվեց։

Զարմանալին այն է, որ Շախբազյանը ոչ թե աշխատանքից ազատման դիմում է գրում, այլ խորհրդակցում է, ու ոչ մի բացատրություն անհետևողական ու անփույթ աշխատանքի համար։ Շախբազյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Տեսչության ղեկավար է նշանակվել 2018-ի սեպտեմբերի 6-ին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
21:54 Գյումրիի ՔՊ-ականները չեն կողմնորոշվել՝ մասնակցե՞լ «Գյումրու օրվան», թե՞ ոչ
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ