Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 11:40 29-10-2024

Դպրոցների կառուցման, նորոգման ծավալը 3 տարում շատ ավելին է, քան նախորդ 25 տարում. նախարար

Կառավարությունը 2021-2024թթ մեկնարկել և իրականացնում է 223 դպրոցի կառուցման, հիմնանորոգման կամ նորոգման աշխատանքներ, 35-ում աշխատանքներն արդեն ավարտվել են:

Այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:

Նախարարը հիշեցրեց՝ կառավարությունը շարունակում է իրականացնել 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագիրը:

«1991-2017թթ ընթացում Հայաստանում կառուցվել է 192 դպրոց, ընդ որում դրանց մեծ մասն աղետի գոտում երկրաշարժից հետո՝ շատ տրամաբանական պատճառներով: 2021-2024թթ մենք մեկնարկել ենք և ընթացքի մեջ են 223 դպրոցի կառուցման, հիմնանորոգման կամ նորոգման աշխատանքներ: Միայն 3 տարում ծավալն ահռելի է՝ ավելին, քան նախորդ ավելի քան 25 տարվա ընթացքում»,-ասաց Անդրեասյանը:

Ընդ որում՝ 223-ից 183-ի դեպքում դպրոցների նոր շենքեր են կառուցվում: Նախարարը նշեց՝ հիմնականում շեշտադրումը դնում են ոչ թե վերակառուցման գործընթացի, այլ նոր շենքերի կառուցման վրա, որոնք ամբողջությամբ համապատասխանում են սեյսմակայունության պահանջներին և կարևոր են ներառական միջավայրի համար:

«Աշխատանքներն արդեն ավարտվել են 35 դպրոցում: 223 դպրոցի շահառուների թիվը 72 հազար է»,-ասաց Անդրեասյանը:

Այսպիսով՝ 300 դպրոցի ծրագրի իրականացման դեպքում շահառուների թիվը կհասնի շուրջ 100 հազարի, որը հանրապետության սովորողների շուրջ 25 տոկոսն է: «Դա նշանակում է, որ 300 դպրոցի ծրագրի միջոցով հանրապետության շուրջ 25 տոկոս սովորողի համար ստեղծում ենք բարեկարգ և ժամանակակից պայմաններում սովորելու հնարավորություն»,-նշեց նա:

Գյուղական համայնքներում կկիրառվի կլաստերային կամ կրթահամալիրային մոտեցումը, որը, նախարարի համոզմամբ, թույլ կտա բարձրացնել ոչ միայն կրթության որակը, այլ նաև արդյունավետությունը:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում