Ներքին 4 տարի առաջ - 19:15 11-08-2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունում բողոք չեն ստացել, որ ջրից փորլուծություն է առաջացել

Մի քանի օր է՝ սոցցանցերում տեղեկություններ են պտտվում այն մասին, որ Քանաքեռ-Զեյթուն և Նոր Նորք վարչական շրջաններում խմելու ջրին է խառնվել կոյուղու ջուրը, ինչի հատևանքով համայնքների բնակիչներից մի քանիսի մոտ առկա է ջերմություն, փսխոց և փորլուծություն։

Oragir.news-ը կապ հաստատեց «Վեոլիա Ջուր» ընկերության հետ՝ հանրային կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանին հարցնելով, թե ճի՞շտ է, որ կոյուղին խառնվել է խմելու ջրին․ «Ոչ մի ահազանգ և բողոք չենք ունեցել։ Ո՛չ հեռախոսային կենտրոն է ինչ-որ մեկը զանգել բողոքել, որ մենք զանգը գրանցեք, ո՛չ էլ լաբարատորիայում կա փորձագետի կողմից իրականացված նման փորձ»,-ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չունի։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
11:36 Կենդանի թոշակառուին 1000 դրամ տալու համար պետությունը մահվան նպաստից է գումար խնայում, հետո դա էլ չի տալիս
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը