Ներքին 4 տարի առաջ - 12:34 11-08-2022

Կառավարությունը հաստատեց անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները

Կառավարությունը հաստատեց անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները. նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացմանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը նշեց, որ անձնական օգնականի ծառայությունը տրամադրվելու է հենաշարժական, տեսողական և հոգեկան, մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խոր աստիճանի սահմանափակում ունեցող այն անձանց, որոնց ընտանիքները հաշվառված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ խոսքն այն մասին է, որ որոշակի աջակցություն են ցուցաբերում հաշմանդամություն ունեցող անձին, սակայն հետագայում հասկանում են, որ այդ մարդիկ այդ աջակցությունը կիրառելու համար դժվարություններ ունեն՝ սկսած նրանից, որ մարդը կարող է ի վիճակի չլինել գնալ խանութից գնում անել:
«Այս կարգով սահմանվում է անձնական օգնականի ինստիտուտ, պետական միջոցներից վճարվում է մոտավորապես ժամը 1050 դրամի կարգի և այն դեպքերում, երբ հաշմանդամություն ունեցող անձը տասը ժամից ավելի խնամքի կարիք ունի»,- ասաց նա և ընդգծեց, որ ամենակարիքավոր խմբից են սկսում:

Այսպիսով, վարչապետը նշեց, որ նախագիծը 2024 թվականի հունվարի 1-ից է ուժի մեջ մտնելու, սակայն մինչ այդ պիլոտային ծրագիր կիրականացնեն:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում