Ներքին 4 տարի առաջ - 01:38 10-08-2022

Նիկոլն էն մարդն ա, որ պարեկ դարձած ուսուցիչների մասին գովեստով ա խոսում․ ուսուցիչ

Ֆիզիկայի ուսուցիչ Աղասի Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Էս քանի օրը մի քանի լրատվականներից հարցազրույց էին ուզում հետևյալ թեմայով.

Ինչու՞ երիտասարդները չեն ուզում դառնալ ուսուցիչ։ Հրաժարվել եմ մասնակցել բոլոր հարցազրույցներին։ Բայց ստեղ ասեմ.

Նիկոլն էն մարդն ա, որ պարեկ դարձած ուսուցիչների մասին գովեստով ա խոսում։ Էս իրավիճակում ո՞վ կուզի դառնալ ուսուցիչ։

Սրանց ներկայացուցիչներից մեկը ԱՅԲ կրթական հիմնադրամի դեմ կեղտոտ արշավ սկսեց։ Ու տապալվեց։ Բայց մարդկանց ուղեղներում նստվածք տվեց, որ կրթություն տվող կազմակերպությունը կոռուպցիայի բուն ա։ Սրանք դպրոցում հոգևորական տեսնող ու հոգեվարքի մեջ ընկնող տեսակ են։ Սրանք հայրենիք հանձնող ու ծախող տեսակ են։ Սրանց օրոք ո՞վ կուզի դառնալ ուսուցիչ։ Սրանք ուսուցչի ատեստավորում են անցկացնում լրջագույն մասնագետ ուսուցչի խղճուկ աշխատավարձը խղճուկ չափով բարձրացնելու համար, բայց իրենց հավատարիմ աներձագները ԱՄՆ լավագույն լողափերում կյանքն են վայելում։ Սա տեսնելով ո՞վ կուզի դառնալ ուսուցիչ»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ