copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 15:32 08-08-2022

Այստեղ եմ իմ ամենաթանկի՝ ընտանիքի հետ․ ի՞նչ եք պատրաստ դուք զոհաբերել Արցախի համար, որի մասին միշտ խոսել եք՝ որպես բարձրագույն արժեքի․ Սուրեն Պետրոսյան

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Ժամեր առաջ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջով հայտնեց, որ կազմակերպում է Բերձորի և Աղավնոյի ինքնապաշտպանություն և կոչ արեց բոլոր այն մարդկանց, ովքեր նպատակ ունեն ու գործնականում պատրաստ են իրենց ներդրումն ունենալ, որ Բերձորն ու Աղավնոն պահեն, օր առաջ գալ այնտեղ։

Oragir.news-ը զրուցել է Պետրոսյանի հետ։

- Պարո՛ն Պետրոսյան, ի՞նչ արձագանքներ կան Ձեր տեսաուղերձից հետո։

- Կան բազմաթիվ զանգեր, չեմ կարող ասել, թե ովքեր են, բայց շատերը ցանկություն են հայտնում գալու։ Դեռ 2 ժամ է անցել տեսաուղերձից, բնականաբար, 2 ժամվա մեջ, եթե անգամ գալու նպատակ ունեն, դժվար կլիներ գալ, հասնել այստեղ, բայց արդեն 100-ավոր զանգեր ու նամակներ կան։

- Դուք ինքնապաշտպանության մասին էիք ասում Ձեր ուղերձում, շատերը թերահավատ են, հարցնում են, թե ինչպես եք ինքնապաշտպանվելու, արդյոք զենք ունենք։

- Ես շատ փակագծեր չբացեմ, քանի որ չեմ կարող, միայն ասեմ, որ ինքնապաշտպանությունը տեղի է ունենալու բոլոր հնարավոր միջոցներով, միայն թե մարդիկ գան ու կանգնեն իրենց հողում։ Հիմա մեր գլխավոր խնդիրը դա է։

- Որևէ ակնկալիք ունե՞ք իշխանությունից կամ խորհրդարանական ընդդիմությունից։

- Ես որևէ գնահատականից կխուսափեմ, միայն ուզում եմ ասել, որ հողը պահում են այնտեղ գտնվելով և դրա համար կռվելով։ Սա այն դեպքն է, որտեղ հստակ գործողություններ են պետք, և դրանք չափելի են, նվազագույնը այստեղ գտնվելն է։ Նշաձողը դրված է, նշաձողը թույլ է տալու չափել ամեն երևույթ և բոլորին։ Այլ տարբերակ գոյություն չունի։ Բոլոր գործընթացները, բոլոր խնդիրները լուծվում են հողի վրա, ոչ երբեք որևէ բան չասող հայտարարություններով կամ կոչերով։ Ես այստեղ եմ իմ ընտանիքի հետ, իմ ամենաթանկի հետ, ինչ ունեմ։ Ի՞նչ եք պատրաստ դուք զոհաբերել Արցախի համար, որի մասին մշտապես խոսել եք որպես բարձրագույն արժեքի, եթե դա իհարկե ձեր համար բարձրագույն արժեք է, ուրեմն դուք պետք է պատրաստ լինեք ձեր ամենալավը զոհաբերել դրա համար, եթե պատրաստ չեք ու պատրաստ չեք որևէ զոհաբերության, ապա որևէ մեկը իրավասու չէ այլևս խոսելու Արցախից՝ որպես բարձրագույն արժեք։

-Տեսեք, Դուք խոսում եք Բերձոր ու Աղավնո գալու մասին, մինչդեռ տեսանյութեր են տարածվում, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ պատրաստվում լքել Աղավնոն։ Իրականում այդտեղ մնալու պատրաստակամություն հայտնող մարդիկ կա՞ն, ի՞նչ տրամադրություններ են այդտեղ։

-Շատ բնական ու օրինաչափ է, այդ մարդկանց որևէ բանում մեղադրել չի կարելի, որովհետև նրանք իրենց թիկունքում որևէ մեկին չեն տեսնում, չեն տեսնում մարդկանց, ովքեր պատրաստ են կանգնել իրենց կողքին ու պահել հողը, սա շատ բնական է՝ սկսած իշխանություններից, վերջացրած տարբեր դերակատարներով։ Եթե մարդիկ այլ տարբերակ չունեն, ինչո՞ւ պիտի մնան գյուղում։

-Իսկ մնալու պատրատ մարդիկ կա՞ն։

- Իհարկե։ Թվաքանակ ասել չեմ կարող, բայց գոնե իմ շփումների արդյունքում կարող եմ վստահաբար ասել, որ ընտանիքներ կան, որոնք վստահ ցանկանում են մնալ, եթե իրենց հետ կլինեն մարդիկ, որ կմնան։ Այդպիսի ընտանիքները շատ են։

- Ձեր ընտանիքը միայնա՞կ է Բերձոր, Աղավնո եկել, Ձեր կուսակից-ընկերները Ձեզ հետ չե՞ն։

-Իրենք կմիանան, այս մասին որևիցե մեկը չի իմացել, բոլորն իմ քայլի մասին իմացել են տեսաուղերձով հայտարարությունից հետո միայն։ Իմացել է միայն իմ ընտանիքը, ավելի հստակ՝ իմ կինը։ Չեմ կարող ասել՝ իմ կուսակից ընկերները երբ կգան, բայց, այո՛, գալու են և միանան մեզ։

-Այս իրավիճակում ռուս խաղաղապահներից ակնկալիքներ կա՞ն։

-Բնականաբար, ես ակնկալիքներ ունեմ ռուս խաղաղապահներից, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ անելու են ռուս խաղաղապահները։ Մենք պետք է կարողանանք պատասխանել այն հարցին, թե ինչ ենք մենք պատրաստ անելու մեր հողի համար․ եթե մենք չենք ցանկանում պահել մեր հողը, որևիցե մեկը պարտավոր չէ դա անել մեր փոխարեն։

Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
16:00 Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։ 
16:45 Ոսկեպարի հատվածում այս գիշեր Ադրբեջանին տարածքներ են հանձնվելու
01:25 Ոտքի կանգնեք՝ քշելու այս նախիրը․ քաղաքացին կոչ է անում արցախցիներին՝ միանալ պայքարին
09:27 Ալեն Սիմոնյանը տարրական գիտելիքների չի տիրապետում, հրավիրում եմ դասընթացի. Կարին Տոնոյան
23:13 Իշխանություններն ակնարկում են, որ ընդդիմությունը իրոք պայքարի, ոչ թե պայքարի իմիտացիա ստեղծի
12:12 Մեզ հետ ուլտիմատումով չխոսաս, այ տղա. քաշքշուկ` Երեւան-Գյումրի ճանապարհին
18:23 «Կեռան թագուհու Ավետարանը»․ տեղի ունեցավ Էմմա Չուգասզյանի գրքի շնորհանդեսը

Ձեզ գուցե հետաքրքրի