Ներքին 4 տարի առաջ - 18:20 03-08-2022

Իհարկե, կարող ենք ասել՝ Լաչինը չենք հանձնում, գնացեք գրողի ծոցը, բայց դա պատերազմ է․ Վահան Բադասյան

Արցախում լարվածության ֆոնին լրատվամիջոցները հեղեղված են քաոսային, այդ թվում՝ սուտ տեղեկություններով, ընդ որում՝ հասարակությանը հայտնի մարդիկ են հաճախ սուտ, կեղծ տեղեկություններ տարածում։ Այդ մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանը։

«Օրինակ՝ գրում են, որ Լաչինի միջանցքը փակվել է, Լաչինի միջանցքում մարտեր են ընթանում, բայց դա այդպես չէ։ Իրականում, մարտեր են ընթանում Սարիբաբում, իսկ Սարիբաբը Լաչինի միջանցքից 60-70 կիլոմետր հեռու է դեպի հյուսիս։

Այս ապատեղեկատվությունը ավելորդ խուճապ ու լարվածություն է առաջացնում։

Քիչ առաջ տեղեկացա, որ մեկ ԱԹՍ է ընկել, այլ տեղեկություններ չունեմ։ Իրավիճակը հիմա էլ լարված է»։

Նա ընդգծեց, որ համաձայն Նոյեմբերի 9-ի պայմանագրի՝ օգոստոսի 1-ին Լաչինը պետք է հանձնվեր, բայց քանի որ հայկական այլընտրանքային ճանապարհի՝ Կոռնիձորից սկսած 6-7 կիլոմետրանոց հատվածը պատրաստ չէ, ու այս ճանապարհով դեռ երթևեկել հնարավոր չէ, իրենք էլ սադրաքներ են անում։

Հարցին, թե որքան ժամանակում այլընտրանքային ճանապարհի հայկական հատվածը կարող է պատրաստ լինել, Բադասյանն ասաց, որ Կապան-Գորիս այլընտրանքային ճանապարհը անցած տարի սկսել էին կառուցել, բայց վերջերս այդ հատվածում եղել է ու արձանագրել է, որ այն քանդվում է։

«Միջոցներ կարելի է գտնել ամեն ինչ համար, սակայն ճանապարհի այդ հատվածի շինարարության համար միջոցներ չեն տրամադրում Հայաստանի իշխանությունները։ Ընդ որում՝ Հայաստանի իշխանությունները պետք է նաև բանակը զինեն, միջոցներ հատկացնեն նաև դրա համար, բայց դա էլ չեն անում, բռնել են խաղաղության կեղծ ճանապարհը և խաղաղություն են մուրում իրենց սպանել ցանկացողից։ Մարդը եկել է քեզ սպանելու, իսկ դու նրա հետ խաղաղություն ես խաղում։ Չի լինում նման բան։

Դիտարկմանը, թե Արցախի Հանրապետության նախագահի՝ Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհով երթևեկելու մասին մեկնաբանություններից տպավորություն է ստեղծվում, որ Արցախի իշխանությունները դեմ չեն նոր ճանապարհով երթևեկելուն ու Բերձորը հանձնելուն, Բադասյանը պատասխանեց, որ Արցախի իշխանությունները իրավունք չունեն դա չանելու։

«Դա Նոյեմբերի 9-ի պայմանավորվածության կետերից մեկն է, դրա հետևանքների մասին այն ժամանակ պետք է մտածեինք, ոչ թե ստորագրենք, հետո ասենք՝ չենք անում»։

Ինչ վերաբերում է դիտարկումներին, թե Ադրբեջանն էլ, օրինակ, ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձի կետը չի իրագործում, Բադասյանը պատասխանեց, որ իրենք հաղթող կողմ են․ «Մենք էլ կարող ենք չանել, բայց դրա համար պետք է ուժ ունենանք, բայց չունենք այդ ուժը։ Իհարկե, կարող ենք ասել՝ Լաչինը չենք հանձնում, գնացեք գրողի ծոցը, ու ոչ մի պայմանավորվածություն էլ չեմ կատարում, բայց դա պատերազմ է նշանակում, դրան պիտի պատրաստ լինենք։ Այսինքն՝ ուժ պետք ունենանք, որ նման բան ասենք»։

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
09:01 Բազմաթիվ սնանկ կազմակերպություններ ևս կարող են իրենց բաժնեմասերը նվիրել ՀՀ֊ին
23:00 Դատախազությունից գնում են ԼյուքսեՆբուրգ
09:32 Wildberries-ի պահեստը Եկատերինբուրգում ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման