Ավելին 4 տարի առաջ - 09:11 03-08-2022

Մարսի մակերեսին անսովոր կապույտ ավազաթմբեր են հայտնաբերվել

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) Մարս մոլորակի կապույտ ավազաթմբերը պատկերող ուշագրավ լուսանկարներ է հրապարակել։ Ավազաթմբերը ֆիքսել է HiRISE (High Resolution Imaging Science Experiment) տեսախցիկը, որը տեղադրված է Մարսի ուղեծրում աշխատող Mars Reconnaissance Orbiter-ի վրա։

Նկարում, որն արվել է շատ բարձր որակով (25 սանտիմետր Մարսի մակերեսը՝ պատկերի 1 պիքսելում), բլուրների գագաթներին կարելի է փոքրիկ գծեր տեսնել, որոնք իրենցից տարօրինակ նախշեր են ներկայացնում։

Ավելի մեծ ավազաթմբերը լայնակի էոլյան լեռնաշղթաներ են (TAR), որոնք ծածկված են ավազի խոշոր մասնիկներով: Այդպիսի ավազաթմբերը կենդանանում են քամու ազդեցության տակ, որը հեռացնում է ավելի մուգ փոշին՝ վառ հատվածներ թողնելով։ Այդպիսի հատկանիշներով կարելի է հաշվարկել քամու ուղղությունը ավազաթմբերի առաջացման ժամանակ, այսինքն՝ շատ միլիոնավոր տարիներ առաջ։

Մոլորակագետներն ուսումնասիրում են HiRISE տեսախցիկի պատկերները՝ Մարսի երկրաբանական պատմության վերաբերյալ իրենց պատկերացումները խորացնելու համար: Մարսյան եզակի ավազաթմբերի մասին հոդվածը հայտնվել է Science Alert ամսագրում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ