Ուղիղ եթեր
Ռոբերտ Քոչարյանի՝ 2014 թվականին ասված խոսքերն իրականություն դարձան. Ժողովուրդ
copy image url

Ռոբերտ Քոչարյանի՝ 2014 թվականին ասված խոսքերն իրականություն դարձան. Ժողովուրդ

Մամուլ 2 տարի առաջ - 08:10 28-07-2022
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վերջին ճգնաժամի հետեւանքով բազմաթիվ կենսաթոշակային ֆոնդեր լուրջ գումարներ կորցրեցին, եւ չկա ոչ մի երաշխիք, որ այդպիսի բան էլ չի կրկնվի: Նման կորուստները փոխհատուցելու բավարար միջոցներ ՀՀ կառավարությունը չունի: Երաշխավորումը բյուջեով փաստարկ է միայն միամիտների համար: Իսկ թե որքան արդյունավետ կկառավարվեն քաղաքացիների կուտակած միջոցները, մեծ հարց է»,- սա ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 2014-ին տված հարցազրույցից մի հատված է, որտեղ նա, անդրադառնալով այն ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից երեւան բերված, մշակված ու իրագործված կուտակային կենսաթոշակների ծրագրին, ահազանգում էր՝ կուտակայինը կարող է ձախողվել, քաղաքացիների միջոցները՝ կորչել անվերադարձ:
Կուտակային կենսաթոշակների դեմ նաեւ մերօրյա իշխանավորներից շատերն էին պայքարում՝ գետնին նստելով եւ համարելով, որ քաղաքացուն չի կարելի ստիպել վաղվա օրվա համար ավելի շատ գումար կուտակել: Ժամանակների հետ նրանց դիրքորոշումներն էլ փոխվեցին, ու, ի տարբերություն նախագծի կնքահայր Տիգրան Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կուտակայինի «պարտադիր» բաղադրիչը տարածեց բոլորի վրա: Այսինքն՝ եթե մինչեւ 2018-ը պարտադիր կուտակայինի համար հավելյալ հարկ միայն պետական համակարգի աշխատողներն էին վճարում, Փաշինյանի իշխանութունն այդ պարտականությունը նաեւ մասնավոր հատվածի վրա դրեց: «Ակնհայտ է, որ համակարգը ռիսկային է ու ծառայում է ֆինանսավարկային համակարգի օլիգարխների շահերին: Կուտակային միջոցներն անընդհատ ֆինանսական շուկայի ռիսկերի տակ են գտնվելու, եւ որեւէ երաշխիք՝ այդ գումարների ապահովության մասով, չկա»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Կուտակային կեսնաթոշակները 2014-ից ի վեր պահ են տրված երկու ոչ հայկական կազմակերպությունների: Դրանք Հայաստան են եկել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի իրականացրած լոբինգի արդյունքում: Այդ կազմակերպությունների հետ, ըստ Պարսյանի, Կենտրոնական բանկը մի շարք պայմանագրեր ունի կնքած, որոնք, սակայն, մինչ օրս հրապարակված չեն:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

22:09 Կողմնակիցներիս ու ընտանիքիս անդամների հասցեին հայհոյանքը չեմ կարող այլևս հանդուրժել. Փաշինյան
23:39 Սրբազանի համար ամեն ինչի պատրաստ ենք. Գյումրիում ստորագրահավաք է սկսվել
13:40 Ազատ աշխարհի բուհերի դռները փակվում են Աննա Հակոբյանի առաջ 
21:53 Հայ-թուրքական սահմանը բացելու գինը. Հայաստանը կզիջի՞ ատոմակայանն ու ՀԷՑ-ը Թուրքիային
19:45 Ընթացող զարգացումների ֆոնին Ալիևը փոխում է Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության ղեկավարին
22:02 Սամվել Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ սկսելու մասին պաշտոնական ծանուցում է ուղարկել ՀՀ պետական մարմիններին 
22:48 Եթե ՌԴ-ն շարունակի մեղմ քաղաքականությունը Բաքվի դեմ, ապա դա էլ ավելի կլկտիացնի Ալիևին և նրա հովանավորներին
13:35 Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
23:02 Իմ հանդեպ վստահության մակարդակի անկումը հասել է մի կետի, որ ես հրաժարական եմ տվել. Արայիկ Հարությունյանը՝ Բաքվում
20:06 Սրբազան Պայքարը շարունակվում է, քանի գոյություն ունի գոնե մեկ արժանապատիվ հայ․ քաղբանտարկյալ Լիդյայի նամակը՝ ՔԿՀ-ից