Ներքին 4 տարի առաջ - 10:34 27-07-2022

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը մեդալային հարուստ ավարով է վերադարձել Վրաստանից

Հայաստանի ներկայացնող երիտասարդ բռնցքամարտիկները հաջող են հանդես եկել Վրաստանի միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնում են ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից:

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը մեդալային հարուստ ավարով է վերադարձել Վրաստանի Քութաիսի քաղաքում կայացած Ակակի Կակաուրիձեի անվան 11-րդ միջազգային մրցաշարից։ Վազգեն Բադալյանի ու Արթուր Ուլիխանյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած 13 մարզիկներից 12-ը հայրենիք են վերադարձել մեդալով, որից 5-ը՝ ոսկե. իրենց բոլոր մրցակիցներին հաղթել ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 51 կգ քաշային Թումաս Թովմասյանը, 54 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, 67 կգ քաշային Արթուր Մկրտչյանը և 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը:

57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը, 60 կգ քաշային Ոսկան Ոսկանյանը, 67 կգ քաշային Յուրա Բաբլումյանը, 75 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը, 92 կգ Իշխան Հովսեփյանը և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ 71 կգ քաշային Ռոբերտ Ենգիբարյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ