copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:37 27-07-2022

Նիկոլին էլ պետք չի լինի Քերոբյանի հետ «գլուխ ջարդել» երկրի տնտեսության ու դրա զարգացման համար

Աշնանից սկսած, երբ կարտոֆիլը վաճառվում էր կգ-ն 500 դրամով, մարդիկ տրտնջում էին, թե կարտոֆիլը դարձել է դելիկատես։ Նախկինում, ՀՀԿ-ի իշխանության օրոք, երբ կյանքն օր օրի թանկանում էր, հհկական վերնախավը մարդկանց խորհուրդ էր տալիս մսամթերքի փոխարեն ավելի շատ կարտոֆիլ օգտագործել։ Սրանց օրոք, արդեն կարտոֆիլն էլ բնակչության շատ մեծ հատվածի համար դարձավ գրեթե անհասանելի։ Շատերը հույս ունեին, որ ամռանը սննդամթերքի շուկան ավելի մատչելի կդառնա, քանի որ, այս ամիսներին սննդակարգի տեսանկյունից ավելի շատ է օգտագործվում բանջարեղենով պատրաստված ուտեստներ, որ և դյուրամարս են և մատչելի։ Ցավոք, կարծես աստիճանաբար նաև այս ճանապարհն է հպարտ քաղաքացիների համար փակվում։ Եթե մինչ վերջերս տարվա այս ամիսներին ամենատարածված ու ամենաշատ կիրառվող ուտեստը ամառային աղցաններն էին, լոլիկի, վարունգի, բիբարի ու կանաչեղենի կիրառմամբ, ապա ինչպես կարտոֆիլի դեպքում, այս բանջարեղենները ևս հիմա դելիկատես են ու հասարակ վարչապետերին գրեթե անհասանելի։ Փաստորեն երբեմնի էժան ու ամռան ամիսներին ամենաշատը կիրառվող բանջարեղենները, որ երկրի բնակչության զգալի մասին գոնե այս ամիսներին թեթևացնում էին սննդի վրա արվող ծախսերը, հիմա թփանկ են քան երբեք։ Հուլիսի վերջերին, երբ բաց դաշտում լոլիկը բիբարն ու վաղուց նաև վարունգը հասել են, սրանք վաճառվում են 500-600 դրամով։ Վարունգը՝ 350 ու ավելի։ Որպես կանոն, տարվա այս եղանակին սրանց գինը տատանվում էր 150-200, առավելագույնը 300 դրամով։ Հիմա Հայաստանում օր-օրի աճող ջերմոցային տնտեսությունների և արտահանման դժվարությունների ֆոնին ունենք բանջարեղենի աննախադեպ բարձր գներ։ Ինչով բացատրել նման անհասկանալի իրավիճակը։ Երեկ կարտոֆիլը, կաղամբն ու գազարն էին գրեթե անհասանելի գնային սանդղակում, այսօր բիբար, պոմիդոր, վարունգը։ Եվ դա հավակնում է այսուհետ մշտական է լինելու։ Այլևս չի լինելու մթերքների այն տեսականին, որ հասարակության որոշակի անապահով խավին հնարավորություն էր տալիս, սրանց հաշվին սննդակարգի իրենց ճեղքվածքը փակելու։

Տասնամյակներ առաջ ԱՄՆ-ի ամենաճանաչված նախագահներից Ռոնալդ Ռեյգանը Ռուսաստանի հշվով ասել էր, հանճարեղ պետք է լինել, նման հարուստ երկիրը սովի մատնելու համար։ Հիմա նույնը կարելի է ասել նաև Հայաստանի համար։ Մի կողմից պտուղ-բանջարեղենը թափվում է քանի որ չեն կարողանում կազմակերպված տիրապետել, մյուս կողմից՝ նման ֆանտաստիկ գներ։ Ներկայացնելու համար իրավիճակի ողջ ունայնությունը նշեմ․ սովետ միության օրոք նույն Հայաստանում այս սեզոնին մեկ կգ լոլիկի գինը 9-10 կոպեկ էր։ Բազմապատիկ ավելի էժան, քան այսօրվա 9-10 դրամը։
Ինչն է այս իրավիճակի պատճառը։ Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով (և ոչ միայն դրանով պայմանավորված) թանկացել է դիզ վառելիքը, որով իրականացվում է մշակության աշխատանքները։ Հեկտարի հաշվով մինչև 100 հազար դրամով թանկացել է միայն մեխանիզացիայի աշխատանքները։ Թանկացել է պարատանյութը, որ նախկինի համեմատությամբ մեկ հա-ի հաշվով տարբերությունը կազմում է ավելի քան 250 հազար դրամ։ Շուրջ 40-50 հազար դրամով բարձրացել են մեկ հա-ում կիրառվող թունաքիմիկատների գները։ 200-250 հազարով մեկ հա-ում կազմակերպվող բերքահավաքի գները։ Եթե ընդամենը երկու տարի առաջ 1 կգ լոլիկի ինքնարժեքը կազմում էր շուրջ 60 դրամ, ապա հիմա այն անցնում է 100 դրամից։ Հետևաբար փոքրիշատե ապրանքային տեսք ունեցող լոլիկը սպառողին կարող է հասնել 400 դրամից ոչ պակաս գնով։ Աշխարհի բազմաթիվ երկրները միջոցառումներ իրականացրեցին, իրենց ֆերմերներին օգնելու նպատակով, կլինի ինչ որ ծախսեր սուբսիդավորելով, ինչ որ ատրիբուտներ էժան մատակարարելով։ Մեր պարագայում շատ ուշացումով, որոշվեց, որ ամոնիակային սելիտրան պետք է սուբսիդավորվի։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ դեռ կառավարությունը քննարկում էր հերթական խմբաքանակի ներկրման հարցն այն դեպքում, երբ հուլիսից հետո միայն երկու-երեք անուն բանջարանոցային մշակաբույսեր կարելի է դրանով պարատացնել։ Մյուս կողմից էլ այս տարիներին կառավարության կողմից իրականացված քաղաքականոթւյան արդյունքում նշյալ բանջարեղենի ցանքատարածությունները նվազել են գրեթե կրկնակի։ Հետևաբար, այն, ինչ տեղի է ունենում մեզանում տրամաբանական է։ Այս իրավիճակում հարցի միակ լուծումն, ըստ գործող իշխանությունների, սահմանների բացումն է, 40-50-100 դրամանոց լոլիկի ու մյուս բանջարեղենների ներկրումն ու սոված վարչապետերի համար ամեն ինչ իր տեղը կընկնի։ Նիկոլին էլ պետք չի լինի Քերոբյանի հետ «գլուխ ջարդել» երկրի տնտեսության ու դրա զարգացման համար։ Իրենք ավելի կարևոր հարցեր ունեն լուծելու։

Ձեզ գուցե հետաքրքրի