Ներքին 2 տարի առաջ - 16:49 23-12-2023

Քերոբյանը ներկայացրել է տնտեսության զարգացման հիմնական միտումներն ու առկա մարտահրավերները

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 23-ին մասնակցել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի ընդլայնված նիստին։ Միջոցառմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը, Նարեկ Տերյանը և Աշխեն Շիրվանյանը։ Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։

Նախարարը համառոտ ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության 2023թ. գործունեության հաշվետվությունը, Հայաստանի մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները, ոլորտում իրականացված ու նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև կիրառվող պետական օժանդակության գործիքակազմը:

Վահան Քերոբյանն անդրադարձել է նաև տնտեսության զարգացման հիմնական միտումներին ու առկա մարտահրավերներին, ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ներդրումային և արտահանման քաղաքականությանը, գյուղատնտեսության և ՓՄՁ ոլորտների զարգացման, ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերին։

Հանդիպման ընթացքում նախարարության պատասխանատուները պատասխանել են միության անդամների հարցերին ու լսել նրանց առաջարկները։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին

Ձեզ գուցե հետաքրքրի