Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 12:48 26-07-2022

Ոտքը աթոռին լուսանկար. «պարկեշտության» մաստեր կլասս առաջին տիկնոջից

Կան թեմաներ, որոնց մասին գրելն էլ է ամոթ, որոնց մասին խոսելիս անգամ շիկնում ես, որոնց մասին կարող ես խոսել միայն ամենամտերիմ մարդու հետ: Դա, մոտավորապես, նման է սեռական կյանքին վերաբերող հարցերը քննարկելուն, ամեն մեկի հետ չես խոսի, ամեն ինչ չես ասի: Հիմա որքան էլ փորձում ենք զերծ մնալ նման «ամոթալի» թեմաների քննարկումներից, մեր քաղաքական, հանրային գործիչները թույլ չեն տալիս:

Հայաստանի առաջին տիկինը (Հակոբյանն իրեն այդպիսին է համարում, իրականում հայտնի չէ՝ առաջինը ինքն է, թե նախագահի կինը) հանգստից լուսանկար է հրապարակել ոտքը աթոռին դրած:

Ինչ խոսք, շատ «պարկեշտ» նստելաձեւ է, իսկական առաջին տիկնոջը սազական: Այդպես նստելու համար նույնիսկ մանկահասակ երեխայիդ կհանդիմանես, էլ չեմ ասում հասուն մարդկանց մասին, էլ չեմ ասում նման «կիսագողական, բլատնոյ» նստելաձեւով նկարվելու եւ սոցցանցերում տարածելու մասին, էլ չեմ ասում պաշտոնյայի, երկրի ղեկավարի կին լինելու մասին:

Հետաքրքիր է՝ կա երկրորդ երկիրը՝ ամենառաջադեմից մինչեւ ամենահետամնաց, որտեղ առաջին տիկինը, քաղաքապետի տիկինը նման լուսանկար է հրապարակում: Հիմա միթե Հակոբյանի նման շրջահայաց եւ իմաստուն կինը, ով լրատվամիջոցից սկսած մինչեւ երկիր եւ երկրի վարչապետ է ղեկավարում, չի հասկանում այս «նյուանսները»: Նման նստելաձեւը հանրային վայրում առնվազն էսթետիկայի, էթիկետի, դաստիարակության պակասի մասին է խոսում, որը փաստորեն որեւէ պաշտոնով, կոչում չի շտկվում, ցանկություն էլ չկա շտկելու եւ/կամ թաքցնելու: Մարդն այնպիսին է, ինչպիսին որ կա՝ անբռնազբոս եւ թքած մեր բոլորի կարծիքների, թքած դաստիարակության եւ էթիկետի վրա: Դաստիարակված լինելը քյասիբներիս մենաշնորհն է, հարուստ պաշտոնյաներին եւ նրանց տիկնանց ամեն ինչ կարելի է: Հաջորդիվ Հակոբյանը կարող է ոտքը սեղանին դրած նկարվել, միեւնույն «ժողովուրդ ջանը» գլխի վրա դրած ունի սիրելի վարչապետին եւ նրա տիկնոջը:

Ամենից շատ դիտված

13:11 Երևանում՝ տան հյուրասենյակում, հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. shamshyan.com
17:30 Չնայած Բագրատ Սրբազանը շարժվել չէր կարողանում, համաձայնեց մկրտության արարողությունն անցկացնել․ բացառիկ պատմություն
08:52 Տավուշցի ոստիկանները չեն ենթարկվել հրամաններին
21:49 Տավուշով չեն ավարտվելու զիջումները․ սա սպառնալիք է մեր պետականությանը. քահանա
20:48 Երևանում բախվել են թիվ 18 և թիվ 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր. shamshyan.com
17:45 Գլխիդ դուխով-ը ջնջի, գրի՝ դեբիլ. Պարույր Հայրիկյան
16:15 Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնը վերածել են հագուստի խանութի
22:41 Աղերսում եմ ձեզ, չթուլանաք․ Շուշան Պետրոսյան
07:12 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. Ժողովուրդ
23:28 Պետք է մեծ պարիսպներ սարքենք, որ Փաշինյանին չտեսնենք. հարցում` վարչապետի պատասխանի հետքերով