Ներքին 5 տարի առաջ - 10:40 05-06-2021

Պարկեշտության սահմանները մի անցնի, ես գիտեմ, որ դու էժանագույն շոուների մեծագույն վարպետ ես․ Օնիկ Գասպարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն արձագանքել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Ստորեւ ներկայացնում ենք նրա հայտարարությունը, որը փոխանցվել է Armlur.am-ին.

«Հարգելի հայրենակիցներ՝ ի պատասխան ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հայտարարությունների, ստիպված եմ արձագանքել.

պատասխանատվությունից երբեք չեմ խուսափել,իմ զինակից ընկերների եւ ենթակաների թիկունքում չեմ թաքնվել եւ պատրաստ եմ պատասխանտալ իմ ողջ գործունեության համար։ Համոզված եմ, որ իշխանափոխությունից հետո անցկացվելու է օբյեկտիվ քննություն եւ յուրաքանչյուր պաշտոնատար անձ ստանալու է իր արժանին։

Լսիր նիկոլ՝ պարկեշտության սահմանները մի անցնի։ Ես գիտեմ, որ դու էժանագույն շոուների մեծագույն վարպետ ես եւ պետության կառավարման հարցերում բացարձակ անկարողությունը քողարկում ես հասարակությանը կերակրելով անհիմն զգացմունքային հայտարարություններով։

Ի դեպ՝ բուկլետ բաժանելը քեզ մոտ շատ լավ է ստացվում (չնայած պարբերաբար բուկլետով խփում են դեմքիդ մետրոներում)։

Իսկ Ղազախի գյուղերի հետ կապված ուզում եմ թարմացնեմ հիշողությունդ՝ քննարկման ընթացքում ես ասել եմ, որ այս հարցը Արցախի հետ կապ չունի եւ հավանական է այն որպես դիվանագիտական հնարք միտումնավոր արտացոլվել է հայտարարության նախագծում, հետագայում սակարկելու եւ մեզ «ընդառաջելով» այն նախագծից հանելու համար։

Նաեւ նշել եմ, որ անհրաժեշտ է բանակցել եւ հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Այդ հարցը ես նաեւ քննարկեցի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ եւ ի պատիվ իրեն ու իր ջանքերի շնորհիվ այդ կետը հանվեց։

Ամեն դեպքում նիկոլ, ես շնորհակալ եմ, որ Քենեդու սպանության մեջ ինձ դեռ չես մեղադրում»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը