Ներքին 4 տարի առաջ - 16:32 25-07-2022

Tellcell-ի բոլոր սարքերից ՔՊ-ն անդամավճար և նվիրատվություն է ուզում

Արա Հարությունյան անունով ֆեյսբուքյան օգտատերն իր էջում լուսանկար է տեղադրել, որում պարզ երևում է, որ քաղաքում տեղադրված տերմինալներով կարելի է վճարել ՔՊ-ի անդամավճար, եթե կուսակցական ես, կամ, նվիրատվություն անել.

«Սովետի միակուսակցական համակարգն ա հիշացնում: Վճարե՛ք պարտիայի անդամավճարները, դոռոգիե գռաժդանէ»։

Արա Հարությունյանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ Կոմիտասի մասնաճյուղում վճարում անելուց է տեսել Tellcel-ի տերմինալի վրա այդ համակարգը. «Եթե մոտենաք, կտեսնեք։ Ցանկացած Tellcell- տերմինալով կարելի է անելայդ վճարումը»։

Oragir.news-ը կապ հաստատեց քպ-ականների հետ, հարցնելով, թե արդյո՞ք տեղյակ են նոր վճարումային համակարգից և ինչի՞ համար է դա, եթե նախկինում կար միայն ՔՊ գրասենյակ մոտենալու կամ բանկային վճարում անելու տարբերակը՝ ապա ո՞րն է տերմինալով վճարում կատարելու նպատակը՝ քպ-ական պատգակավոր Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում պատասխանեց.

«Անդամավճարո՞վ , ես վերջի անգամ վճարել եմ բանկով ու չգիտեմ, տերմինալներով կա՞ վճարում անելու համակարգ, թե՞ չկա։ Ես վերջի անգամ գնացի ՔՊ գրասենյակ, որ վճարեմ, ինձ ասացին, որ բանկով միայն կարող եմ անել վճարում։ Հուլիսի 10-ի գնացել եմ վճարում անեմ՝ ասել են բանկով արա։ Ես տերմինալներից քիչ եմ օգտվում, տենց հստակ չգիտեմ, ինձ ասել են բանկով։ Դուք անընդհատ հարցնում եք, ես կյանքիս մի օրն եմ բացատրում, որ տերմինալի մասին բացարձակ որևէ բառ չեմ լսել։ Դուք անընդհատ ասում եք տերմինալ, տերմինալ, տերմինալ»։

Քպ-ական մեկ այլ պատգամավոր՝ Վիգեն Խաչատրյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը չնայած նրան, որ վճարումներ բացարձակ չի անում, բայց կարծում է, որ այդ տարբերակն ավելի հարմար է. «Վճարումներ երբեք չեմ արել, դրամահավաքի միջոցառման ժամանակ եմ միայն նվիրատվություն արել։ Ի՞նչ կապ ունեմ ես դրա հետ, որ մի հատ էլ մեկնաբանեմ, մի հատ էլ ձեզ թյուրիմացությամ մեջ գցեմ»։

Փատորեն, ՔՊ-ն գումար աշխատելու ավելի հեշտ տարբերակ է գտել՝ բանկային համակարգից անցնելով տերմինալային վճարումների համակարգի՝ ամեն անգամ վճարումներ անող քաղաքացիներին հիշեցնելով իրենց մասին, որ կուսակցությանն անեն նվիրատվություն։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը