Երևան +15°
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 14:01 25-07-2022

Տո անասուն, մեկի անունը որ Մացո լինի․․․ Վահագն Վերմիշյանը՝ դատավորին

Կորյուն Սիմոնյան

Լրագրող

Այս պահին ընթանում է քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Վահագն Վերմիշյանի գործով նիստը։

Վերմիշյանը պահանջեց, որ հարգեն պորդյուսեր Արմեն Գրիգորյանի հիշատակը, սակայն նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը չբավարարեց այդ պահանջը։ ինչից հետո Վերմիշյանն նրան անվանեց անասուն․ « Տո այ Մացո, մեկի անունը որ Մացո լինի»,- ասաց Վերմիշյանը։

Մնացական Մարտիրոսյանը հեռացավ նիստերի դահլիճից, ինչից հետո ներկաները ոտքի կանգնեցին՝ հարգելով Գրիգորյանի հիշատակը, որը մահացել էր նույն դահլիճում, նույն դատավորի նախագահության ժամանակ։ Մանրամասն՝ տեսանյութում։