copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:38 10-11-2022

Փաշինյանների ու աթարբեկովների ժամանակները կարճ են տևում․ Վահագն Վերմիշյանը՝ իրեն առաջադրված մեղադրանքների մասին

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, շարունակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատաքննությունը։

Վահագն Վերմիշյանն այսօր կայացած նիստում անդրադարձավ իրեն վերագրվող մեղադրանքի դրվագներին՝ իրեն առաջադրված մեղադրանքը որակելով ստեղծագործական աշխատանք։ Նա ընդգծեց, որ պետական շահերի դեմ իր գործողությունները ամբողջությամբ կեղծ են։

Վերմիշյանն ասաց, որ 2018 թ․ ձևակերպել է իր ընկերությունը, որը զբաղվում է նախագծային աշխատանքներով, 2019 թ․ պետական պաշտոնում աշխատանքի անցնելով՝ նա դադարեցրել է իր հիմնած ընկերության աշխատանքը։

«Եթե ես ցանկանայի գումար աշխատել, այդ ընկերության գործունեությունը չէի դադարացնի։ 2019 թ․ մայիսին Մոսկվայի իմ ծանոթներից մեկն ինձ դիմել էր՝ իր տնօրինած շուկայի տարածքը, որը մոտավորապես 4 հեկտար էր, ավելի արդյունավետ օգտագործելու համար։ Նրան բացատրեցի, որ առանց նորմերի խախտման՝ այդտեղ կարող է 180 հազար քմ մակերեսով բնակելի թաղամաս կառուցել։ Բնականաբար նա առաջարկեց, որ այդ աշխատանքը ես անեի։ Այդ աշխատանքի համար ես նվազագույնը կարող էի վաստակել 1,5 մլն դոլար՝ 4-6 ամսվա ընթացքում։ Բայց ես հրաժարվել եմ այդ աշխատանքից՝ բացատրելով, որ չեմ կարող այդ աշխատանքով զբաղվել, որովհետև պետական աշխատանքի եմ։

Բացի այդ՝ ինձ նաև Երևանում են նախագծեր առաջարկել։ Օրինակ՝ Կասկադի վերևում պետք է հյուրանոց կառուցվեր, որի նախագծումը նույնպես ինձ էր առաջարկվել։ Ես այդ աշխատանքը առաջարկել եմ անել ուրիշ ճարտարապետի, թեև կարող էի իմ ընկերության միջոցով անել ու դրա համար էլ լուրջ գումար ստանալ»։

Նա նշեց, որ այլ առաջարկներ նույնպես ունեցել է, որոնք ևս փոխանցել է այլ ճարտարապետների, մինչդեռ հիմա իրեն մեղադրանք է առաջադրվում ընդամենը 5000 դոլար կաշառք ստանալու համար։

Նա նաև ընդգծեց, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում 3 գործուղման է եղել՝ Շվեյցարիա, Ֆրանսիա և Իրան։ «Ինձ մեղադրում են 2000-3000 դոլար կաշառք վերցնելու մեջ, բայց, օրինակ, Շվեյցարիա ես թռել եմ իմ անձնական միջոցներով, բնակվել եմ իմ անձնական միջոցներով, ներդրողներին ռեստորան եմ հրավիրել էլի իմ անձնական միջոցներով։ Նույնը Ֆրանսիայի դեպքում է։ Ես պետական միջոցներից չեմ օգտվել։

Երբ Իրան էի գնում, գլխավոր քարտուղարն ասաց՝ խնդրում եմ, ինձ վարչապետի աշխատակազմում ճիշտ չեն հասկանում, որովհետև իրենք թռչում էին պետության հաշվին ու միլիոններ էին ծախսում, իրենց ռեստորանների չեկերն էլի անամոթաբար կպցնում, իսկ Վերմիշյանը գնում էր իր հաշվին։ Նա ինձ ստիպեց, որ Իրանում իմ հյուրանոցի հաշիվը ներկայացնեմ»։

Անդրադառնալով մեղադրանքում առկա դրվագին, որը վերաբերում էր Նատալիա Չեռնովային աշխատանքի վերցնելուն, նա թվարկեց բոլոր ռազմավարական նշանակության նախագծերը, որոնցում ներգրավված է եղել Չեռնովան, և նշեց, որ շինարարության նախագծային արժեքը տատանվում է շինարարության ընդհանուր ներդրումային արժեքի 5 -21 տոկոսի սահմաններում։

«Հայաստանում այդ տոկոսը կազմում է 2-5 տոկոս։ Էսքիզային նախագիծը կազմում է նախագծային աշխատանքի արժեքի 10 տոկոսը, այսինքն՝ ներդումների 0,5 տոկոսը, իսկ նախագծման տեխնիկական առաջադրանքը, որով զբաղվում էր Նատալիան, կազմում է ընդհանուր ներդրումի 0,05-0,1 տոկոս, եթե այդ բոլոր ծրագրերի նախագծային աշխատանքների արժեքները ներկայացնեի Ազգային ժողով, մեր պարգամավորները երևի չհասկանային, որովհետև այդ գումարը կկազմեր 12 մլն դոլար, իսկ այդ աղջիկը 200 հազար դրամ էր ստանում։ Այդ երեխան գիշեր-ցերեկ աշխատում էր, իսկ հիմա ասում են պետական միջոցներ ենք մսխել։

Պետական միջոցները գիտե՞ք ով է տարել, պետական միջոցը մսխել է նա, ով ինձ նստեցրել է էստեղ ու մոտավորապես 75 հազար դոլար վնաս է տվել պետությանը՝ միայն ինձ տեղավորելու, կերակրելու, ինձ հետողներին աշխատավարձ տալու, ինձ հետևող մեքենայի բենզինը լցնելու համար։ Այդ դա վնասարարություն է։ Ես համոզված եմ, որ ժամանակը կգա, որ դրա պատասխանը տվողներ կլինեն։

Ես հանցագործ չեմ հաստատ, բայց իմ այստեղ գտնվելը հանցագործություն է, ու այդ հանցակիցները ժամանակի ընթացքում կպատժվեն, ցանկալի է, օրենքի սահմաններում։ Հակառակ դեպքում 19-րդ դարի Ամերիկայում Լինչի դատարան էր ստեղծել, ու դա 15 տարի աշխատեց, ցանկալի չէ, որ Հայաստանում նման բան տեղի ունենա։

Փաշինյանների ու աթարբեկովների ժամանակները կարճ են տևում։ Պատմությունը ցույց է տալիս, որ աթարբեկովներից հետո Մյասնիկյաններ են գալիս․ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի»։

Անդրադառնալով մեղադրանքի մյուս դրվագին, թե ինքը Ջոն Ֆարխոյանից 2000 դոլար գումար է ստացել, նա ասաց․ «Ով ասաց, որ ես Ջոնից 2000 դոլար եմ ստացել։ Ես Ջոնից ավելի շատ եմ ստացել, ես էլ եմ նրան տվել, երբ պետք է եղել, ինքն է տվել։ Դեռ էլի է տալու, իմ ընկերն է։ Ջոնի հետ օրական ամենաքիչը 2 անգամ հանդիպել ենք։

Այդ օրը տղաս զանգել էր ասաց, որ տուն պիտի վարձի, ու 1500 եվրո փող էր պետք։ Բնականաբար, ո՛չ դատավորին պիտի զանգեի, ո՛չ էլ դատախազին, իմ ընկերոջը պիտի զանգեի։ Այդ օրերին զոքանչս ծանր վիճակում էր, կինս երկրից մեկնելիս քարտս վերցրել էր, ու իմ մոտ փող չկար։ Ես էլ, բնականաբար, պիտի Ջոնին զանգեի։ Մարդիկ պիտի հիվանդ ֆանտազիա ունենան, որ դա կաշառք համարեն։ Դրա դիմաց ես բյուջեից մի բան պիտի տված լինեի Ջոնին, որ դա կաշառք համարվեր, որևէ տենդեր պիտի տված լինեի, հողամաս հատկացնեի, բայց գոնե մեղադրանքում ասեն, թե ինչ կաշառք եմ ես տվել Ջոնին։ Սա աբսուրդ է»։

Ամենից շատ դիտված

21:16 Կենդանիները քնեցվում են «լեշմանիոզ» հիվանդության անվան տակ. կենդանասեր
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
20:44 Գյուղապետների որդիները չեն մասնակցում վարժական հավաքներին․ արմավիրցի տղաները դժգոհում են
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
15:25 Լոռու Ջիլիզա գյուղը կհանձնվի Վրաստանի՞ն
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ
23:47 Սպասում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին. Շմայսի եղբայրը կուսակցություն է հիմնել
09:00 Աղքատներն են ընտրում Փաշինյանին, բայց երկիրը վայելում են հարուստները