Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 13:06 25-07-2022

Միկա Բադալյանին ազատեց ոչ թե դատավորը, այլ Արմեն Գրիգորյանը․ Արուսյակի հաջորդ առաքելությունը՝ օգնել ազատվելու Ազարյանից

Հետհեղափոխական Հայաստանի ամենատխուր արձանագրումներից մեկը, ինչին բազմիցս անդրադառնում ենք, մարդկանց ինքնաբացահայտումն է։ Այսինքն՝ հիանալի մասնագետ, պրոֆեսիոնալ, ում համարել ես արդար, օբյեկտիվ, ում համար սկզբունքները, օրենքները ավելի բարձր են, քան անձնական համակրանքները, կարող է օբյեկտիվությունը զոհել նեղ, անձնական շահին։

Բլոգեր Միկա Բադալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը ստորագրությամբ փոխելու եւ 6մլն դրամ գրավի դիմաց նրան ազատ արձակելու որոշումից հետո փաստաբանական համայնքը բաժանվեց երկու մասի՝ որոշումը կայացրած դատավոր Արուսյակ Ալեքսանյանով հիացողներ եւ նրան մեղադրողներ։
Ալեքսանյանը այն դատավորն է, ով այդպես էլ չէր փոխել Արմեն Գրիգորյանի կալանքը, վերջինս մահացել էր հենց դատարանում։ Եւ երբ մեղադրանքներ էին սկսվել դատավորի հասցեին, նա այնպես էր նեղացել իր գործընկերներից, որ որոշել էր դուրս գալ Դատավորների միությունից։

Հիշեցնենք, որ Արուսյակ Ալեքսանյանը ոչ միայն Գրիգորյանին կալանավորելու որոշման հեղինակն էր, այլեւ Նարեկ Մանթաշյանին, Իգոր Խաչատուրովին, Ավետիք Չալաբյանին, իր գործընկեր դատավոր Բորիս Բախշիյանին։ Անձինք, որոնք քրեական հետապնդման մեջ մեծ դեր ունի քաղաքական կոմպոնենտը, նրանք բոլորն էլ ընդդիմադիր գործիչներն են, եւ այս պարագայում կալանքը պատժամիջոց է, Գրիգորյանի պարագայում՝ մահ։

Հարց է առաջանում՝ ինչպես ստացվեց, որ Գրիգորյանի մահվանից հետո դատավորը Բադալյանին ազատ արձակեց, արդյոք այստեղ գործ ունենք գործի փաստական հանգամանքների հետ, կալանքը փոխելու համար ծագած նոր հիմքերի, թե սա ինքնամաքրման ճանապարհն է, մահվան խարանը մաքրելու փորձ, եւ միթե հնարավոր է այդ որոշմամբ մոռացության տալ նախորդ որոշումները։ Իրականում բոլոր նախորդ գործերով էլ փաստաբանները մեռան ահազանգելով, որ կալանքի տակ պահելու հիմքեր չկան, բայց դատավորը անդրդվելի է, միգուցե մինչեւ Գրիգորյանը չէր պատկերացնում, որ իր որոշման հետեւանքով կարող է դատարանում մարդ մահանալ։ Իսկ ամենասարսափելին դատավորի արձագանքն էր Գրիգորյանի մահվանը, թե «միակ բանը, որ ես ցավում եմ, որ մարդ է մահացել, այլ առիթով ես անհանգստանալու կարիք չեմ տեսնում»։ Այսինքն պարզ է չէ՞, որ մարդկային կյանքերի մասին նման դատողություններ անող դատավորը կարող է բոլորին էլ կալանքի սանկցիա տալ։ Հետեւաբար՝ Բադալյանի բախտը բերել էր, նա իր ազատ արձակման համար ոչ թե փաստաբանին է պարտական, ոչ էլ դատավորին արդարադատություն իրականացնելու համար, այլ միայն Գրիգորյանին։ Չմահանար Գրիգորյանը դատարանի դահլիճում, ազատ չէր արձակվի Բադալյանը։ Սա արվեց դատավորի դեմքը փրկելու, հանրային բողոքը մեղմելու նկատառումով։ Սակայն արդյոք այս խնդիրը լուծվում է, միթե այդ որոշմամբ ջրվում, մոռացվում է այն բոլոր ակտերը, որ կայացրել է դատավորը, եւ միթե այս ակտով դատավորը դառնում է արդարադատություն իրականացնող։ Այդ նույն դատավորը, ով խորապես նեղվել է, որ իրեն չեն սատարել վիրտուալ հարձակումներից, պետք է ինքն իրեն հարցնի՝ իսկ ինքը քանի հոգու է սատարել սկսված համատարած ճնշումների ֆոնին, եթե չասենք, որ մասն է կազմել այդ ճնշումներին՝կալանքի որոշում տալով իր գործընկերոջը՝ դատավոր Բորիս Բախշիյանին։ Եւ վերջիվերջո, միությունը եւ դատական համակարգը լուռ էին Վարդազարյանի դեմ սկսված գործընթացի ընթացքում, անգամ հրապարակած սկանդալային ձայնագրությունից հետո, բազմաթիվ դատավորների դեմ շինծու վարույթներ հարուցելուց հետո, ինչու պետք է Արուսյակին սատարելու համար հայտարարություն տարածեին, այն Արուսյակին, ով նշանակվել է այս իշխանության կողմից եւ գրեթե ոչինչ չի արել ապացուցելու, որ արդարադատություն է իրականացնում, ոչ թե «վզին դրած ճտին պարտքը»։ Ընդ որում՝ անգամ այս գնահատականների ֆոնին դատավորը չի խորշում իր գործընկերների դեմ քայլեր անելուց։ Նա այնպես է վիրավորվել Դատավորների միության նախագահի գնահատականից, որ դիմել է Արդարադատության նախարարություն, ինչպես նաեւ Էթիկայի հանձնաժողով վարույթ հարուցելու համար, պարզ է չէ՞ իշխանությունը ինչպես է ատամները սրած սպասում միության նախագահ Ալեքսանդր Ազարյանից ազատվելու հերթական առիթին։ «Ես համոզված չեմ, որ կոնկրետ Արմեն Գրիգորյանի մասով դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կայացրել է օրինական դատական ակտ: Ժամանակը ցույց կտա՝ արդյո՞ք այդ ակտն օրինական է եղել, թե՞ ոչ»,-ասել է Ազարյանը։

Վստահաբար՝ այս հայտարարությունը լավ առիթ կլինի գործընկերոջ ձեռքով Ազարյանից ազատվելու համար։ Այ հիմա հաստատ Արուսյակը կարող է հանգիստ լինել, Ազարյանին կպատժեն, բայց արդյոք կվերականգնվի դատական իշխանության հեղինակությունը եւ կփարատվեն նրա կայացրած դատական ակտերի վերաբերյալ կասկածները, անգամ եթե մի քանի փաստաբան գոհ է իրենից եւ բարձր է գնահատում նրա աշխատանքը։

Ամենից շատ դիտված

13:45 Ակտիվ, աշխույժ, առույգ երեխա էր․ մանրամասներ 7-րդ դասարանի աշակերտուհու մահվան դեպքի մասին
17:30 Չնայած Բագրատ Սրբազանը շարժվել չէր կարողանում, համաձայնեց մկրտության արարողությունն անցկացնել․ բացառիկ պատմություն
08:52 Տավուշցի ոստիկանները չեն ենթարկվել հրամաններին
13:48 ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն իրազեկման երթ է անում ՀՀ բուհերում. ՈւՂԻՂ
21:49 Տավուշով չեն ավարտվելու զիջումները․ սա սպառնալիք է մեր պետականությանը. քահանա
20:48 Երևանում բախվել են թիվ 18 և թիվ 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր. shamshyan.com
17:45 Գլխիդ դուխով-ը ջնջի, գրի՝ դեբիլ. Պարույր Հայրիկյան
16:15 Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնը վերածել են հագուստի խանութի
22:41 Աղերսում եմ ձեզ, չթուլանաք․ Շուշան Պետրոսյան
07:12 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. Ժողովուրդ