Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 տարի առաջ - 11:10 25-12-2024

Ավինյանի տոմսը, տոննայով կոկաինը, Արուսյակի բախտը, Արցախի հարցը, նեղված ԱԳՆ. Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ունենալով առնվազն վեց օր` ինչո՞ւ է քաղաքապետի ավիատոմսը գնվել «մեկ անձից» ընթացակարգով՝ առանց մրցույթի: Ավինյանի՝ ԱՄՆ մեկնելը ամենեւին արտակարգ իրավիճակ չէր, այլ նախապես պլանավորված գործողություն. անգամ 7 մլն դրամից ավելի ավիատոմսի համար վճարելու ճոխությունը եղել է նախապես պլանավորված: Տիգրան Ավինյանի՝ Լոս Անջելեսի գերթանկարժեք ավիատոմսը կարող էին ձեռք բերել շուկայի մի քանի տասնյակ ավիատոմսեր վաճառող կազմակերպություններից. ավելին՝ դրա համար կար առնվազն վեց օր, բաց չեն արել, քաղաքապետարանը, խախտելով մրցակցային սկզբունքը, թանկարժեք տոմս է գնել քաղաքապետի համար:

«Առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով իրավապահները շարունակում են հարցումները տարբեր երկրներից: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ ՀՀ իրավապահները իրավական աջակցության համար դիմում են ուղարկել նաեւ ԱՄՆ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գրիգոր Մինասյանի հեռանալուց հետո արդարադատության նախարարի թեկնածու դարձած Արուսյակ Ջուլհակյանը, ում ՔՊ-ն մերժեց որպես նախարարի թեկնածու, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել։

Հրապարակ օրաթերթը գրում է․ Իշխանության աղբյուրների փոխանցմամբ, արտահերթ չհրավիրվեց թերեւս այն պատճառով, որ այդ նիստին գլխավոր դատախազը մտնելու էր ԱԺ՝ Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ, բայց քանի որ դրա համար չկան իրավական հիմքեր, դատախազը չմտավ, արտահերթից էլ հրաժարվեցին։

Թերթը նաև գրում է․Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովն անցած շաբաթ նիստ է հրավիրել։ Անդրանիկ նիստում որոշել են ենթահանձնախմբեր կամ ենթախմբեր ձեւավորել, պատասխանատուներ նշանակել՝ նաեւ քաղաքացիության, բնակարանային հարցերի գծով, քաղաքական, որը կզբաղվի Արցախի հարցը որպես բանակցային առարկա առաջ մղելու քարոզչությամբ։ Նիստին մասնակցել են նաեւ Արցախի խորհրդարանի պատգամավորներ Մետաքսե Հակոբյանը, Դավիթ Գալստյանը, «Ազատ հայրենիքից» Աշոտ Դանիելյանը եւ Արցախի սոցապնախարարը։

ԱԳՆ-ում նեղվել են Փաշինյանի որոշումից․ գրում է Հրապարակ օրաթերթը
Ծառայողական մեքենաները կրճատելու Նիկոլ Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում։ ԱԳՆ-ի 15 մեքենաներից Փաշինյանը որոշել է թողնել մեկը, որը կծառայի նախարարին։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով