Միտք Ներքին 4 տարի առաջ - 11:00 23-07-2022

Ո՞րն է, բաբո՛, մեր օրակարգ

Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ ընդդիմությունը սեպտեմբերին կգնա խորհրդարան, բայց իր օրակարգով։ Սա քաղաքականապես ամենատհաս ու անհեթեթ միտքն է, որ երբևէ կարող է հնչել ընդդիմադիր գործչի կողմից։ Ընկեր Իշխանն ու մյուսները կա՛մ չեն գիտակցում, կա՛մ գիտակցում են ու չեն խոստովանում, որ իրենց օրակարգը զրո արժեք ունի ՔՊ-ի համար։ Ինչ օրակարգով էլ գնան, ՔՊ-ն կարող է ուղղակի տապալել այդ օրակարգը, իրենց էլ՝ հետը։ Իսկապե՞ս չեն գիտակցում այս պարզ իրողությունը Իշխանն ու «իշխանականները», թե՞ արդարացման այլ, ավելի հարմար տարբերակ չեն կարողացել մտածել, և ստիպված սրանով են փորձում բացատրել իրենց հետքայլն ու ԱԺ վերադառնալը, որովհետև դրսում շոգ է, իսկ աշնանն էլ անձրևներ են սկսվելու։

Բայց բացատրությունը, որ նա տվել է «Երկիր մեդիային», իսկապես ուշագրավ է ու շատ հայրենասիրական․ «Երկրում կան խորհրդարանական ճգնաժամ, քաղաքական ճգնաժամ, և եթե հերթական ապօրինի ու հակասահմանադրական ճանապարհով փորձեն ընդդիմությանը զրկել մանդատներից, երկրում կլինի նաև լիարժեք սահմանադրական ճգնաժամ»։ Բա թող լինի։

Հանուն հայրենիքի՝ հիմա էլ ուզում եք Սահմանդրությո՞ւնը փրկել ճգնաժամից։ Իսկ կարո՞ղ է՝ ՔՊ-ից են հորդորել ճգնաժամ չառաջացնել։ Ձեր օրակարգը դա՞ է լինելու՝ գնալ ԱԺ, որ չառաջանա ճգնաժամ։ Թե՞ ծեծ ուտելու կամ «բամփվելու» օրակարգով եք գնալու ԱԺ, որովհետև միայն դրանց է, որ ՔՊ-ն սիրով ու ամբողջ ծավալով մասնակցում է, մյուս, ավելի հայրենափրկիչ ձեր նախաձեռնությունների վրա ՔՊ-ն թքած ունի։ Ուզում է՝ Շուշին հետ բերելու օրակարգով մտնեք ԱԺ, ՔՊ-ն մերժելու է, ու հենց այդպիսի օրակարգերն ավելի առարկայական է մերժելու, այնպես որ էլ մտքներովդ չանցնի այդպիսի բան մտածել։ Իշխան Սաղաթելյանին պետք է հուշել, որ երբեմն ազնիվ լինելն ու սխալները, ձախողումները խոստովանելը շատ ավելի գնահատելի քայլ են, քան մարդկանց աչքերի մեջ նայելով՝ նրանց հիմարի տեղ դնելն ու «կռուտիտ» անելը։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել