Արցախի ԱԻ անձնակազմը հանդիպել է հոգևորականի հետ
copy image url

Արցախի ԱԻ անձնակազմը հանդիպել է հոգևորականի հետ

Ներքին 2 տարի առաջ - 11:07 22-07-2022
Հուլիսի 21-ին Արցախի ՆԳ նախարարի հոգևոր խորհրդական, նախարարության հոգևոր պատասխանատու Տեր Ներսես քահանա Ասրյանը երեկ հանդիպել է ԱԻ պետական ծառայության կենտրոնական ապարատի անձնակազմի հետ:

Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ հոգևոր ուսուցմամբ հանդիպումն անցել է անմիջական երկխոսության մթնոլորտում, առաջնահերթություններն էլ անձնակազմին հետաքրքրող հոգևոր թեմաներն էին:

Հոգևորականն անդրադարձել է նաև Հայոց եկեղեցու խորհուրդներին և ժողովրդի շրջանում հայտնի ավանդույթներին ու դրանց նշանակությանը:

Հարկ է նշել, որ նմանօրինակ հանդիպումներն արդեն ավանդույթ են դարձել և կրում են պարբերական բնույթ: