Ներքին 3 տարի առաջ - 20:46 20-07-2022

ՀՀ-ի կողմից դաշնակից ՌԴ-ին փոխանցված հետախուզական տեղեկություններն անարգել օգտագործվելու են Հայաստանի դեմ․ Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ծանոթացա Ռուսաստանի և Ադրբեջանի հետախուզական ծառայությունների միջև կնքված համաձայնագրի որոշ դրույթների հետ։

ԱՄՆ գլխավոր հետախույզ Բըրնզի՝ դեռևս երկու ամիս առաջ ծրագրված հայաստանյան վեցժամյա այցից հետո մեր երկիր պատասխան այցով ժամանած Ռուսաստանի գլխավոր հետախույզ Նարիշկինը երկու աշխատանքային հանդիպում ունեցավ Երևանում և շտապեց Բաքու, որտեղ թե՛ հանդիպումների շրջանակն էր ավելի լայն և թե՛ արդյունքն էր առավել խոսուն։

Նախօրեին պաշտոնական Բաքվի և Մոսկվայի հետախուզական մարմինների միջև համագործակցության վերաբերյալ ուշագրավ փաստաթուղթ է ստորագրվել, որի նպատակն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պաշտպանությունը։

Ըստ ստորագրված համաձայնագրի՝ այսուհետ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը պաշտոնապես պարտավոր է աջակցել Ադրբեջանին՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը։

Դու կհարցնեք՝ իսկ ո՞վ է սպառնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Իհարկե՝ հայերը, Արցախը։ Ուրեմն ումի՞ց պետք է պաշտպանել Ադրբեջանին։ Իհարկել հայերից, Հայաստանից և Արցախից։

Այսինքն, Հայաստանի կողմից դաշնակից Ռուսաստանին փոխանցված հետախուզական տեղեկությունները այսուհետ անարգել օգտագործվելու են Հայաստանի դեմ՝ ի պաշտպանություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության։

Հաշվի առնելով, որ Ռուսաստանը Հայաստանի քաղաքական և հասարակական շրջանակներում բազմաթիվ կամավոր հավաքագրված գործակալներ ունի կարելի է պատկերացնել, թե առաջիկայում Ռուսաստանը Հայաստանից ստացված տեղեկատվական ինչպիսի հունձք է փոխանցելու Ադրբեջանին՝ ի պաշտպանություն այդ երկրի տարածքային ամբողջականության։
Այս ամենը կատակ չէ, զավեշտ չէ։ Այս ամենը իրական է, տեղի է ունենում մեր օրերում մի դաշնակից երկրի հետ, որը ցանկանում է Հայաստանին օգնել՝ ստեղծելու առանձին արտաքին հետախուզական ծառայություն։

Բոլոր պատասխանատուներին՝ առ ի գիտություն․ եթե ուզում եք ձախողել Հայաստանի արտաքին հետախուզական ծառայություն հիմնելու կարևոր գործը, թույլ տվեք, որ 44-օրյա պատերազմից առաջ Ալիևի ընկեր ռուսաստանաբնակ ազգությամբ ադրբեջանցի օլիգարխների հանգստավայրերում օրերով իր հանգիստն անցկացրած Ռուսաստանի թիվ մեկ հետախույզ Նարիշկինն աջակցի Հայաստանին՝ ունենալ ազգային արտաքին հետախուզական ծառայություն»։

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին
16:41 ԱՄՆ-ն և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են Նինյո Գերերոյին