Սպորտ 4 տարի առաջ - 18:29 19-07-2022

«Փյունիկը» համալրվել է պաշտպանով

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի: Թիմին է միացել 21-ամյա ուկրաինացի պաշտպան Ալան Աուսսին, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Աուսսին նախկինում եղել է Դոնեցկի «Շախտյորի» և Կիևի «Դինամոյի» համակարգում, հանդես է եկել Լիբերեցի «Սլովանի» փոխարինողների թիմի կազմում, ինչպես նաև «Տորպեդո ԲելաԱԶ»-ում:

Ուկրաինացի ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է «Վերեսը», որի կազմում նա ոչ մի խաղի չի մասնակցել՝ Ուկրաինայի առաջնության դադարեցման պատճառով:

Աուսսին հանդես է եկել նաև Ուկրաինայի Մ-17 և Մ-19 տարեկանների հավաքականներում։

Նշենք, որ վերջին ամիսներին նա մարզվում էր Դորտմունդի «Բորուսիայի» հետ, որի կազմում մասնակցել է բարեգործական խաղի։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ