Ավելին 4 տարի առաջ - 13:59 19-07-2022

Երկրի վրա հզոր մագնիսական փոթորիկ է կանխատեսվել

Աստղագետների դիտարկումների համաձայն, օրերս Արեգակի վրա ուժեղ բռնկում է տեղի ունեցել, որն ընդունակ է Երկրի վրա մագնիսական փոթորիկ հրահրել։ Մոլորակի բնակիչները դրա ազդեցությունը կարող են զգալ արդեն հուլիսի 18-ին, սակայն փորձագետները կարծում են, որ գագաթնակետը կլինի 21-23-ը։ Այդ օրերին եղանակից կախվածություն ունեցող մարդիկ կարող են ինքնազգացողության հետ կապված խնդիրներ ունենալ:

Հուլիսի 18-ից հուլիսի 21-ը մագնիսական տատանումների հզորությունը կկազմի 3-4 բալ, հաջորդ օրերին այն կհասնի 5 բալի, նշում է VN.ru-ն։ Իր հերթին KP.RU-ն գրում է, որ փորձագետների գնահատականները տարբերվում են․ նրանց մի մասը կարծում է, որ փոթորիկը մոլորակ կհասնի միայն հուլիսի 19-ին, մյուսները՝ մի քանի օր անց։

Օդերևութաբանները հիշեցնում են, որ առողջությունը չվտանգելու համար մագնիսական փոթորիկների շրջանում մարդիկ պետք է հետևեն պարզ կանոնների․ բացառել ծանր սնունդը, ալկոհոլը, նաև խորհուրդ չի տրվում ծխել։ Մասնագետները հատկապես եղանակային պայմանների նկատմամբ զգայուն քաղաքացիներին խորհուրդ են տալիս ավտոմեքենա չվարել և սթրեսի չենթարկվել։ Մասնագետների կարծիքով, մագնիսական փոթորիկների ազդեցությամբ կարող է ի հայտ գալ թուլություն, հոգեհուզական վիճակի անկում, գլխացավեր, անքնություն։ Ախտանիշները կախված են օրգանիզմի առանձնահատկություններից, մարդու տարիքից, քրոնիկական հիվանդությունների առկայությունից։

Շատ ուժեղ մագնիսական փոթորիկները կարող են ռադիոէլեկտրոնիկայի, կապի տարբեր սարքավորումների աշխատանքի խափանումներ առաջացնել։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
17:37 Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ