Երևան +11°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:09 18-07-2022

Մենք այսօր քաղում ենք «Սասնա ծռերի» ահաբեկչության պտուղները

Երեկ ՊՊԾ գնդի գրավման վեցերորդ տարելիցն էր։ Շատերը գուցե մոռացել են այդ մասին, ոմանք արդեն էական նշանակություն չեն տալիս այդ իրադարձությանը, որոշների համար դա սոսկ քաղաքական ակցիա էր, որ ավարտվեց բանտարկությամբ, բայց այն իրականում շրջադարձային եղավ մեր երկրի պատմության համար։ Նախ պետք է միշտ հիշել ու սգալ երեք անմեղ ոստիկանների մահը, որոնք ահաբեկչության զոհ դարձան։ Նրանք ծառայում էին իրենց հայրենիքին, սակայն զոհվեցին իրենց հայրենիքի զինվոր համարողների ձեռքով՝ սառնասրտորեն, հայրենիքի պաշտպանության անվան տակ, հայրենիքի սրտում՝ Երևանում։

ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» աղանդավորական-ահաբեկչական խմբավորման հետևորդները մինչև հիմա դեռ այն համարում են ապստամբություն՝ պնդելով, որ ՊՊԾ գունդը գրավածները հայրենանվեր գործ են արել՝ ցանկանալով փրկել հայրենիքը։ Իսկ իրականությունն այն է, որ 2016 թ․ հուլիսի 17-ին դրվեցին մեր պետականության խարխլման հիմքերը։ Օրվա քաղաքական իշխանության դեմ զինված հարձակում կատարելը, այն էլ՝ այդպես անհասկանալի, փնթի, որևէ հստակ օրակարգ չթելադրող սցենարով, ոչ այլ ինչ էր, քան պետության ու պետականության դեմ ուղղված քայլ։ Այդ մարդիկ դա չէին հասկանում, նրանք կատարում էին դրսից իրենց թելադրված հրահանգը, որի հետևանքը եղան երեք զոհն ու իրենց բանտարկությունը։

Բայց ամենավատ հետևանքը եղավ այն, որ դրանով խարխլվեցին մեր պետականության հիմքերը՝ հող նախապատրաստելով 2018 թ․ իշխանազավթման համար։ 2018 թիվն ու դրան երկու տարի անց հաջորդած աղետալի պատերազմը օրգանական կապ ունեն 2016 թվականի ահաբեկչության հետ։ Եւ որպեսզի այդ կապը չբացահայտվի, այսօրվա իշխանությունը բանտ ուղարկեց այդ օրվա ահաբեկիչներին։ Սերժ Սարգսյանն իրականում դեռ այն ժամանակ էր հասկացել, որ իր վերջը մոտ է, վաղ, թե ուշ գնալու է, և ինքը չի կարող ամեն անգամ ուժային մեթոդներով ճնշել իր դեմ ծավալվող շարժումները։ «Սասնա ծռերն» այդ ժամանակ ուղղակիորեն չափեցին Սերժ Սարգսյանի վախը, որի կուլմինացիան եղավ 2018 թվականին, իսկ պտուղները քաղում ենք այսօր։

Ամենից շատ դիտված