Խոսք 4 տարի առաջ - 13:22 26-11-2021

Թուրքիան և Ադրբեջանը իրավիճակից քաղում են մաքսիմալը. ինչ է լինելու Սոչիում

Այսօր Սոչիում տեղի կունենա Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումը։ Սակայն հանդիպմանն ընդառաջ փակ դռների հետևում բանակցություններ են ընթանում երկու կողմերի միջև՝ Մոսկվայի գլխավորությամբ: Թե ի՞նչ կտա այդ հանդիպումը հայկական կողմին, և առհասարակ, ի՞նչ սպասենք այդ հանդիպումից, Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է քաղաքագետներ Դավիթ Ստեփանյանի և Էմիլ Օրդուխանյանի հետ։

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն ասաց. «Կստեղծվի հանձնաժողով երեք առաջարկությունների շրջանակներում, որով ՌԴ Պաշտպանության նախարարը հանդես էր եկել, և լավագույն դեպքում, դա բավականին երկար պրոցեսի ընթացքում մեզ կտա Ադրբեջանի հետ սահման, որը արդեն հստակեցված կլինի։ Եվ ամենալավագույն դեպքում, կրակոցներ չեն լինի։ Ինչքանով ես եմ հասկանում, այսօր այլ բանակցային օրակարգ չկա։ Համենայն դեպս, խոսքն այսօրվա հանդիպման մասին է։ Իսկ Բրյուսելի հանդիպումը, ըստ էրության, Սոչիում տեղի ունեցած հանդիպման շարունակությունն է։ Այո՛ , ճիշտ նշեցիք, որ Շառլ Միշելը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում է ունեցել, և կարծում եմ, որ այսօր այդ ամենը համակարգված բնույթ է կրում։ Համենայն դեպս, չեմ կարծում, որ մեր ռեգիոնում ԵՄ-ն և արևմուտքն այլ օրակարգ ունեն, որն այսօր կարող է իրագործվել։ Այսինքն՝ նույն պրոցեսը, որը կքննարկվի դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ, այս թեմայով ինչպես միշտ հայտարարություններ են արվում, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ ամենին, պատրաստ է կոմունիկացիայի վերաբացմանը և Հրավային Կովկասում խաղաղության հաստատամանը։ Այլ օրակարգ ես չեմ տեսնում»,- եզրափակեց նա։

Քաղաքագետ, «Տարածաշրջանային ժողովրդավարության» դպրոցի հիմնադիր Էմիլ Օրդուխանյանն այս թեմայի շուրջ ասաց. «Թուրքիան և Ադրբեջանն անընդհատ նախապայմանների լեզվով են խոսում: Նրանք կառուցողական դաշտ չեն տեղափոխվում եւ փորձում են իրավիճակից քաղել քաղաքական մաքսիմալ արդյունքները։ Բեկում, բնականաբար, չի լինի, իսկ միակ հարցը, որի շուրջ հնարավոր է քիչ թե շատ համաձայնության հասնել, դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցն է, որը կարող է սկսվել միայն այս հանդիպումից հետո: Մեր կողմից անպատժելիության հետևանքով ամեն օր իրավիճակն ավելի է սրվում։ Նախօրեին էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը քննարկել էր Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Իսկ Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ Պուտինը ներկայացրել էր եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը՝ ասելով, որ նախատեսվում է քննարկել տնտեսական, տրանսպորտային կապերի վերականգնումը Հարավային Կովկասում։ Հանդիպման ժամանակ առաջին հերթին կքննարկվի կողմերի միջև իրավիճակը ռեգիոնում, հումանիտար խնդիրները, ինչպես նաև գլխավոր խնդիրները լուծելու տեսլականը»,- նշեց նա։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո