Ուղիղ եթեր
Ավելին 3 տարի առաջ - 14:52 16-07-2022

Իսպանիայում անոմալ շոգերի պատճառով մահացել է 237 մարդ

Իսպանիայի բնակիչները շարունակում են տառապել անոմալ շոգերից։ Ինչպես հաղորդում է Կառլոս III-ի անվան առողջապահության ինստիտուտը, հուլիսի 10-14-ը արտակարգ ջերմաստիճանից մահացել է 237 մարդ:

Շատ տարածաշրջաններում հայտարարվել է եղանակային վտանգի նարնջագույն մակարդակ, իսկ առանձին շրջաններում՝ կարմիր, ամենաբարձր մակարդակ։

Սպասվում է, որ շոգը միայն կուժեղանա, և օդի ջերմաստիճանը կարող է հասնել գրեթե 45 աստիճան Ցելսիուսի: