Սպորտ 4 տարի առաջ - 17:27 13-07-2022

Ծանրորդ Գոռ Մինասյանը հանդես կգա Բահրեյնի դրոշի ներքո

Գոռ Մինասյանը հանդես կգա Բահրեյնի հավաքականում։

Հայ ծանրորդը այսպիսի որոշում է կայացրել, քանի որ ցանկանում է մասնակցել Փարիզում 2024 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերին։

Սիմոն Մարտիրոսյանի Վարազդատ Լալայանի և Սիմոն Սիմոն Մարտիրոսյանի միջև ընտրություն է կատարվելու Օլիմպիական 2 տեղի համար։

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ-ի հետ զրույցում պարզաբանել է իրավիճակը.

«Մարզաձևում լուրջ խնդիրներ չկան և ծանրորդները գիտեն իրենց անելիքների մասին: Թերևս խանգարում են մերթընդմերթ տարածվող անհարկի լուրերն ու զրույցները: Բերվեց հետևյալ օրինակը: Այժմ ունենք գրեթե հավասարազոր ուժերի և հնարավորությունների գերծանրքաշային երեք ծանրորդ: Մրցակարգի համաձայն, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, ամեն երկիր, հնգական քաշային կարգերից յուրաքանչյուրում, կարող է երկուական մարզիկ-մարզուհի ներկայացնել:

Այս պարագայում մեր առաջատար հերկուլեսներից մեկը կզրկվի մասնակցությունից: Կարելի է հնարավորություն տալ «ավելորդին», որ նա հանդես գա մեկ այլ երկրի հավաքականում: Մեր դեպքում, գյումրեցի Գոռ Մինասյանն ընդառաջ է գնացել իրեն դիմած Արաբական Բահրեյնի ֆեդերացիայի ցանկությանը: Գոռը նաև նպատակ ունի պաշտոնական մրցումներում անհրաժեշտ վարկանիշային միավորներ վաստակել Փարիզի օլիմպիական խաղերում հանդես գալու համար: Ի դեպ, օլիմպիական խաղերի պարագայում, յուրաքանչյուր երկիր կարող է ծրագրում ընդգրկված տղամարդկանց և կանանց հինգական քաշային կարգերում ներկայացնել ընդամենը երեքական մարզիկ-մարզուհի»:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ