Սպորտ 4 տարի առաջ - 22:30 26-12-2021

Լևոն Արոնյանն առաջին անգամ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, որը մասնակցում է այսօր Վարշավայում մեկնարկած արագ շախմատի և բլիցի աշխարհի առաջնությանը, առաջին անգամ Հայաստանը չի ներկայացնում․ նա ՖԻԴԵ-ի կազմակերպած մրցաշարում հանդես է գալիս ամերիկյան դրոշի ներքո:

Հայ շախմատիստն Արոնյանի առաջին մրցակիցը իրանցի Մագսուդլուն է։

Հայաստանն աշխարհի առաջնությունում ներկայացնելու են Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանը: Եվս երկու շախմատիստներ ՝ Տիգրան Պետրոսյանը և Սերգեյ Մովսիսյանը, կմասնակցեն մրցաշարին սեփական միջոցներով։

Նշենք, որ առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 1 միլիոն դոլար:

Դեկտեմբերի 26-28 - ը տեղի կունենա արագ շախմատի, իսկ 29-30-ը՝ կայծակնային շախմատի (բլից) մրցաշարերը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը