Ներքին 4 տարի առաջ - 12:49 12-07-2022

Վանաձորի նախկին քաղաքապետը եկամտաբեր ՀԷԿ-ը 100 դոլարով վաճառում է, նույն օրը ՀԷԿ-ը գնած ընկերության տնօրեն է նշանակվում Նիկոլի ախպերը․ Արմեն Աթայան

Լրագրող Արմեն Աթայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ասք կոռուպցիայի մասին:

Նիկոլի օրոք Վանաձորի նախկին քաղաքապետի նկատմամբ քրեական գործ ա հարուցվում, ու դատարանում ապացուցվում ա, որ նա 60 մլն դրամի վնաս ա հասցրել համայնքին, քաղաքի չալաղաջ հողերը հանձնել ա տարբեր մարդկանց, այդ թվում՝ իրա որդուն: Մինչև դատավճիռը՝ նախկին քաղաքապետն ամիսը տասնյակ հազարավոր դոլարների եկամուտ բերող իրա ՀԷԿ-ը վաճառում ա Յուրի Քոքոբելյանին՝ Ազատ դեմոկրատների Խաչատուր Քոքոբելյանի ախպոր տղուն, վաճառում ա 100 դոլարով, (հա հա, ստեղ զրո բաց չեմ թողել, 100 դոլարով): Հենց նույն օրը ՀԷԿ-ը գնած ընկերության տնօրեն ա նշանակվում ո՞վ, ճիշտ ա, Նիկոլի ախպերը՝ Արմեն Փաշինյանը: Վարագույր»:

Հիշեցնենք, որ օրերս azatutyun.am-ը «Դարբինյանների և Քոքոբելյանների կասկածելի գործարքը. Մարց գետի վրա գործող հիդրոկայանը վաճառվել է 50 հազար դրամով» վերնագրով հոդված էր հրապարակել, որտեղ անդրադարձել էր Դարբինյան եղբայրների ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի 20-ամյա եղբորորդու՝ Յուրի Քոքոբելյանի միջև անցած տարվա խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ կնքված կասկածելի գործարքին։

Պետական ռեգիստրի տվյալներով` վաճառքի օրն իսկ ընկերության տնօրեն է դարձել վարչապետի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը, ով բնակվել է Ռուսաստանում և Հայաստան է վերադարձել 2018-ի հեղափոխությունից հետո։

Ընդ որում` ռեգիստրում տեղադրված կանոնադրության համաձայն՝ ՀԷԿ-ը տնօրինող «Արգիշտի-2» ընկերության՝ 50 հազար դրամով վաճառված բաժնեմասի արժեքը մոտ 250 միլիոն դրամ է։ Հայաստանի էլեկտրացանցեր ընկերության տեղեկատվությամբ այս ՀԷԿ-ը միայն 2019-2020 թվականներին մոտ կես միլիոն դոլարի արտադրանք է թողարկել։

Կայքը նաև գրել էր, որ այս գործարքից ընդամենը մի քանի ամիս անց դատարանը, թեև ապացուցված էր համարել նախկին համայնքապետ Սամվել Դարբինյանի մեղքը Վանաձորի ենթակայության տարածքներն ապօրինի օտարելու և համայնքին 60 միլիոն դրամի վնաս հասցնելու մեջ, միաժամանակ որոշել էր կարճել գործը՝ հանցագործության վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են