Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 11:55 10-07-2022

Միքայել Հայրապետյանը կա՛մ խաբեբա է, կա՛մ ահաբեկիչ. Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկություն է ստացել, որ Պահպանողական կուսակցության առաջնորդ Միքայել Հայրապետյանը հանձնաժողովին ներկայացրած հաշվետվության մեջ գրել է, որ իր «ղեկավարած» կուսակցությունն իբր տարածքային ստորաբաժանումներ ունի Ռինդ, Օձուն և Բարձրավան գյուղերում։ Ի պատասխան Կ. Հեքիմյանի հարցմանը` նշված գյուղերի վարչական ղեկավարները պատասխանել են, որ Ռինդ, Օձուն և Բարձրավան գյուղերում Պահպանողական կուսակցության ստորաբաժանումներ չկան:

«Սա նշանակում է, որ լեգենդարը սովորական խաբեբա է։ Կա ևս մեկ վարկած, այն է՝ Ռինդ, Օձուն և Բարձրավան գյուղերում առկա են ընդհատակում գործող կառույցներ և, հետևաբար՝ ահաբեկչության վտանգ:», - գրել է Հեքիմյանը։

Մանրամասներ պարզելու համար Oragir.news-ը փորձեց զրուցել կուսակցության առաջնորդ Միքայել Հայրապետյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ չի կարող պատասխանել մեր հարցին, հարցին՝ թե հանդիսանալով կուսակցության առաջնորդ, մի՞թե իրավասու չէ պատասխանել իր կուսակցությանը վերաբերող հարցին՝ բազմաբովանդակ ժպտաց։

Այնինչ, Կարեն Հեքիմյանը մանրամասներ հայտնելով՝ մեզ հետ զրույցում ասաց. «Այդ կուսակցությունն իսկապես գոյություն չունի։ Չնայած նրան, որ մասնակցել են 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, դա եղել է ֆիկտիվ մասնակցություն։ Հիմնական բեռը կրել է Ազգային ինքնորոշում միավորում կուսակցությունը (ԱԻՄ) ՝ ի դեմս Պարույր Հայրիկյանի և Անդրեաս Ղուկասյանի ղեկաված կուսակցությունների։ Իրենց հետ Պահպանողական կուսակցության առաջնորդը պայմանավորվել է և մասնակցել է ընտրություններին, ընդ որում, լինելով այդ դաշինքի ղեկավար ՝ ցուցակի առաջին համար, ինքը չի մասնակցել ընտրություններին։ Պատկերացնո՞ւմ եք, Մակրոնը լինելով ինչ-որ կուսակցության ղեկավար Ֆրանսիայի ընտրություններում` չգնա ընտրատեղամաս ու չմասնակցի ընտրություններին, կամ նույնը Բայդենը, կամ Նիկոլ Փաշինյանը կամ Սերժ Սարգսյանը։ Սա համաշխարհային պրակտիկայում աննախադեպ երևույթ է։ Բացի դա, Միքայել Հայրապետյանը հենց Բարձրավան գյուղից է և հավաքել է զրո ձայն»։

Բայց քանի որ կուսակցության ղեկավարն անթաքույց աջակցում է ներկայիս իշխանություններին, կարելի է ենթադրել, որ ոչ մի հետևանք չի լինի։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ