copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:44 09-07-2022

Արագածոտնի մարզի ֆերմերների հետ քննարկվել են կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի կիրառման խնդիրները

Արագածոտնի մարզպետարանում տեղի է ունեցել «Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի առանձնահատկությունները» թեմայով քննարկում, որը վարել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Գառնիկ Հովհաննիսյանը և կազմակերպության անասնաբուժության և համարակալման բաժնի պետի տեղակալ Տիգրան Անդրեասյանը։

Մասնակցել են մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը, աշխատակիցներ, համայնքների ներկայացուցիչներ, ֆերմերներ։

Բանախոսները պարզաբանել են կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի էությունը՝ ընդգծելով, որ համակարգը կարևոր նշանակություն ունի տնտեսության, մասնավորապես գյուղատնտեսության զարգացման համար։

Համակարգը նպաստում է անասնապահության և անասնաբուժության զարգացմանը, հիվանդությունների դեմ պայքարին և համաճարակային իրավիճակի բարելավմանը, սննդամթերքի անվտանգությանը, արդյունաբերության զարգացմանը, ֆերմերների եկամուտների աճին։

Ձեզ գուցե հետաքրքրի