Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 19:48 09-07-2022

Զելենսկին աշխատանքից ազատել է Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Մելնիկին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Անդրեյ Մելնիկին ազատել է Գերմանիայում Ուկրաինայի դեսպանի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի կայքում։

«Ազատել Անդրեյ Յարոսլավովիչ Մելնիկին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասվում է փաստաթղթում։

Դեսպանի հնարավոր փոփոխության մասին տեղեկությունը հայտնվել էր Մելնիկի հետ կապված նոր սկանդալի ֆոնին. նա հրաժարվել էր Բանդերային մեղավոր համարել հրեաների ջարդերի մեջ, ինչը կոշտ քննադատության պատճառ էր դարձել ոչ միայն Բեռլինի, այլև Լեհաստանի և Իսրայելի կողմից։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա պաշտոնանկ է արել Հունգարիայում, Չեխիայում, Նորվեգիայում և Հնդկաստանում երկրի դեսպաններին։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել