Ներքին 1 տարի առաջ - 21:44 21-12-2024

Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինացի դեսպանների վերադասավորումներ է կատարել։ Համապատասխան հրամանագրերը ստորագրվել են դեկտեմբերի 21-ին, տեղեկացրել է «РБК-Украина»-ն՝ հղում կատարելով Զելենսկու աշխատասենյակին։

Ազատվել են.

Անդրեյ Պրավեդնիկը, որը զբաղեցնում էր Ռուանդայում Ուկրաինայի Արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը,

Անդրեյ Տարանը, Սլովենիայում Ուկրաինայի դեսպան,

Պյորտ Բեշտան, Լիտվայում Ուկրաինայի դեսպան,

Սերգեյ Կորսունսկին, Ճապոնիայում Ուկրաինայի դեսպան,

Վասիլի Գամյանինը, Ինդոնեզիայում Ուկրաինայի դեսպան եւ Ուկրաինայի ներկայացուցիչ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայում,

Էմինե Ջապարովան, Ուկրաինայի ներկայացուցիչ Վիեննայում միջազգային կազմակերպություններում,

Եվգենի Ֆիլիպենկոն, Ուկրաինայի դեսպան ՄԱԿ եւ Ժնեւում այլ միջազգային կազմակերպությունների բաժանմունքում։

Բացի այդ, Զելենսկին ազատել է Չինաստանում Ուկրաինայի դեսպան Պավել Ռյաբիկինին։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2023թ. ապրիլին։ Մինչ այդ Ռյաբիկինը եղել է Ուկրաինայի պետական մաքսային ծառայության ղեկավարը, իսկ 2021-23թթ. գլխավորել է արդյունաբերության ռազմավարական ճյուղերի նախարարությունը։

Ուկրաինայի նախագահն ազատել է նաեւ Սերգեյ Կիսլիցային ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցչի եւ Բահամյան կղզիների եւ Տրինիդադ եւ Տոբագոյի Հանրապետության դեսպանի պաշտոնից։

Ուկրաինայի նախագահը նաեւ ստորագրել է մի շարք հրամանագրեր Ուկրաինայի նոր դեսպանների նշանակման մասին, մասնավորապես.

Վյաչեսլավ Յացյուկին նշանակել է Ռուանդայում Ուկրաինայի դեսպան,

Յուլիա Ֆեդիվին՝ Ֆիլիպիններում դեսպան,

Օլգա Նիկիտչենկոյին Լիտվայում դեսպան,

Ֆյոդոր Շանդորին Հունգարիայում դեսպան,

Պյոտր Բեշտային Սլովենիայում դեսպան

Վասիլի Գամյանինին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում դեսպան,

Եվգենի Ցիմբալյուկին Ուկրաինայի ներկայացուցիչ ՄԱԿ եւ Ժնեւում միջազգային այլ կազմակերպություների բաժանմունքի ներկայացուցիչ։

Զելենսկին նաեւ փոխել է Ուկրաինայի ՅՈւՆԵՍԿՕ-ի գործերով ազգային հանձնաժողովի նախագահին։ Պաշտոնից ազատել են Իրինա Բորովեցին, նրա փոխարեն նշանակվել է Մարյանա Բեցան՝ Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան