Արտաքին 4 տարի առաջ - 16:24 08-07-2022

Մոսկվայի գլխավոր րաբբի Պինհաս Գոլդշմիդտը հրաժարական է տվել և լքել Ռուսաստանը

Պինհաս Գոլդշմիդտը հաստատել է, որ հրաժարական է տվել Մոսկվայի գլխավոր րաբբիի պաշտոնից և լքել Ռուսաստանի մայրաքաղաքը՝ կապված պատերազմի հետ, որ Ռուսաստանը վարում է Ուկրաինայում։ Նրա խոսքով, դա արվել է Մոսկվայի հրեական համայնքին սպառնալիքի տակ չդնելու համար։ Գոլդշմիդտը ուրբաթ ասել է, որ ինքը հեռացել է Մոսկվայից պատերազմի սկզբից անմիջապես հետո։

«Հաշվի առնելով, թե ինչպես էր վերջին ամիսներին Ուկրաինայի դեմ սարսափելի պատերազմ ծավալվում, ես չէի կարող լռել՝ տեսնելով մարդկային այդքան տառապանքը, և սկսեցի օգնել Արևելյան Եվրոպայում փախստականներին և հանդես գալ ընդդեմ պատերազմի,- Թվիթերում գրել է Պինհաս Գոլդշմիդտը, որը նաև Եվրոպայի գլխավոր սինագոգային համայնքների ավելի քան 700 կրոնական առաջնորդներին համախմբող Եվրոպական ռաբբիների կոնֆերենցիայի նախագահն է (KEP):- Ժամանակի ընթացքում, չնայած այն հանգամանքին, որ անցյալ ամիս ինձ վերընտրեցին Մոսկվայի գլխավոր րաբբիի պաշտոնում, պարզ դարձավ, որ եթե ես մնամ այս դերում, դա սպառնալիքի տակ կդնի Մոսկվայի հրեական համայնքին»:

Գոլդշմիդտը, որ ծնունդով Ցյուրիխից է, 33 տարի առաջ դարձել է Ռուսաստանի մայրաքաղաքի գլխավոր ռաբբին։ Իր հայտարարության մեջ նա և իր կինը իրենց երախտագիտությունն են հայտնել այն բանի համար, որ իրենց պատիվ է ընձեռվել դերակատարություն ունենալ Խորհրդային Միության փլուզումից հետո «ռուս հրեականության պատմական վերածննդի» գործում:

«Մենք մեր ուժերի ներածի չափով ամեն ինչ արել ենք, որպեսզի ստեղծենք այս համայնքը և տանենք այն փոթորկոտ 90-ականների և ներկայիս նախագահի օրոք աճող ավտորիտարիզմի ժամանակների միջով»,- նշել է Գոլդշմիդտը և ընդգծել, որ շարունակելու է աշխատել KEP-ում և օգնել Եվրոպայի հրեական համայնքներին, այդ թվում նաև Մոսկվայի համայնքին։

Ամենից շատ դիտված

18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
14:35 Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
15:00 Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
22:00 Ինչքան ուզում են՝ թող ճնշեն, ես չեմ վախենում, ՔՊ-ի հետ բացառում եմ համագործակցությունը. Արթիկի քաղաքապետի թեկնածու
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը
20:00 Ինչ ցույց տվեց ՀՀ մտած ու հայի վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը