Ինչպես դեռ օրեր առաջ էր կանխատեսված, թավշյա վարչակալը հրահանգեց իր մանդատավոր ուսապարկերին, առանց ավելորդ այլևայլությունների, պարզապես ոտնահարել նաև ԱԺ կանոնակարգ օրենքը և միաձայն քվեարկություններով զավթել այս օրենքով պառլամենտական ընդդիմությանը անձեռնմխելիորեն վերապահված պառլամենտական պաշտոնները։ Ուստի արդեն կարող ենք արձանագրել, որ մեր պառլամենտական կոչվող հանրապետությունում չկա պառլամենտ։
Ազգային ժողով կոչվող օրենսդիր իշխանությունը վաղուց` արդեն ավելի քան չորս տարի, ոչ միայն ազգային չէ, այլ բնույթով՝ այլազգային, էությամբ՝ հակաազգային, բովանդակությամբ ազգադավ է։ Այսպիսի ԱԺ-ն հիմա նաև օրենսդիր չի կարող լինել, քանի որ պարտադիր դակիչ քվեարկությամբ ընդունված մեկ մարդու կարգադրությունը չի կարող օրենք կոչվել։ Նաև օրենք ընդունելու իրավունք պարզապես չեն կարող ունենալ նրանք, ում ժողովուրդը չի ճանաչել, եթե ճանաչեր, ոչ մի դեպքում չէր ընտրի ու չորս տարի անց էլ չի ուզում ճանաչում։ Օրենսդիր չի կարող լինել թեկուզ միանգամից տասը մանդատ ունեցող որևէ ուսապարկ, որի միակ արածն ու անելիքը եղած օրենքներն ու սահմանադրությունը ամեն օր ոտնահարելն է։ Այսուհետ նաև երկիրը, որում թավշյա բռնակալություն է հաստատված, այլևս չի կարող պառլամենտական հանրապետություն անվանվել անգամ ձևականորեն։
Մեր երկրում հիմա ուղղակի չկա ոչ միայն պառլամենտ, այլ նաև չկա հանրություն, չկա բնակչության ընդհանրություն, չկա ժողովրդական միասնություն, չկա անգամ ամբոխ։ Թավշյա ռեժիմը ամեն ինչ պառակտել է մինչև անձի երկվության աստիճան ու տիրապետող է դարձրել տոտալ քաոսը, անորոշությունը։ Ամեն քաղաքացու ինքն իրեն վարչապետ նշանակելու խաբկանքով օտար թշնամու նշանակած վարչակալը սպանել է նաև քաղաքացու ինստիտուտը և բիրտ ուժով, կալանքով, շանտաժով, վախեցնելով ամեն մեկին առանձին-առանձին ուզում է հլու-հպատակ դարձնել։ Քաղաքակիրթ, օրենսդրորեն, խոհեմ կառավարելու իսպառ բացակայությունն ու տոտալ ցինիզմը այնտեղ է հասել, որ արտաքին խամաճիկավարի դրածոն արդեն բացահայտ ծաղրում է յուրայիններին։
Օրերս նա ուղղակի հրապարակավ «թքեց» իր քափ ու քրտինքի ամեն կաթիլը աստվածային եղյամ համարողներից մի քանիսի երեսներին։ Ստիպեց սրանց ծաղրածուի պատմուճանով ու կալպակով ներկայանալ հանրությանը։ Իսկ ինքը կոստյումով ու փողկապով քայլում էր այս պաշտոնավոր զգեստավորված խեղկատակների առջևից, պարբերաբար հետ էր նայում ու բացահայտ քմծիծաղը դեմքին` պարզապես զվարճանում էր։ Նման աննախադեպ ցինիզմը հուշում է, որ թավշյա վարչակալը փաստացի այլևս չունի յուրայիններ։ Շուստրիության ու շանտաժի այս հմուտ մասնագետը հիմա խտացող մտասևեռում ունի, որ իր հետ շփվող յուրաքանչյուրը իրեն տեսագրում ու ձայնագրում է, որպեսզի շանտաժով ու շուստրիությամբ իրենից էլի մի բան պոկի։ Եվ նրանց հետ ամեն հանդիպումից առաջ իրենից անբաժան թիկնազորին հրամայում է անխտիր բոլորից առգրավել տեսաձայնագրող ամեն ինչ։
Այս ամենը միայն առաջին հայացքից է տարօրինակ առողջ մարդու համար, իսկ մտասևեռումներ ունեցողի համար սա բնականոն է. ինչպիսին մարդն է, այնպես էլ նա մտածում է մարդկանց մասին։ Բարետես մարդն է, որ ամենուր միայն բարին է տեսնում, իսկ այս ցինիկի չարամտությունը այնտեղ է հասել, որ բոլորին չարագործ է համարում։ Սա արդեն շատ է նման մտագարության, իսկ ինչպես Դանեմարքայի արքայազն էր ասում, մեծավորների խելառությունը չպետք է մնա առանց հսկողի։ Մինչդեռ խելահեղ հոգեվիճակում դեռ կառավարող վարչակալը, պարզվում է, այլևս չի վստահում ոչ մեկին, նույնիսկ իրեն հսկող թիկնապահներին, ովքեր միասին նրան պաշտպանում են ժողովրդից, առանձին-առանձին էլ հետևում են միմյանց։ Սրանցից ամեն մեկը գիտի, որ մի ինչ-որ պահի իր կամ ծառայակցի համբերությունը կհատի, և թիկունքը պահելու փոխարեն՝ ճակատին արյունոտ հետք կթողնի։ Ու ոչ ոք չի մեղադրի իրեն, քանի որ հիմա բոլորն են ուզում դա անել, բայց դեռ ոչ մեկը չի ուզում նման ցինիկի «շնորհիվ» մնալ պատմության մեջ։ Մնում է հուսալ, որ ցինիզմի գագաթին միայնակ խրախճանք անող այս խելագարը նաև Հիթլերի կամ Գեբելսի վճռականությունը կունենա վերջ ի վերջո։
-
Գևորգ Հարությունյան
-
փիլիսոփա
-