Երևան +14°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 00:11 07-07-2022

Կարճ ժամանակում այս հարցը կլուծենք․ եթե չէ, պլան «Բ» ունենք․ Վահան Քերոբյանը՝ լաստանավային փոխադրումների մասին

Այս պահին Լարսը բաց է, այնտեղ թողունակությունը 50 տոկոսով ավելացել է։ Հանրային հեռուստաընկերության եթերում այսօր հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Սա չի նշանակում, որ հարցն ամբողջությամբ լուծվել է, և մենք մեր ռուս գործընկերների հետ հետամուտ ենք խնդիրները վերացնելուն»։

Նա ընդգծեց, որ Լարսով անցնող բեռների քանակը կտրուկ ավելացել է․ «Այն բեռները, որոնք առաջ Բելառուսի կամ Ուկրաինայի միջոցով Եվրոպայից գալիս էին Ռուսաստան, այժմ արդեն ստիպված են շրջանցել այդ երկրները։ Այդ ամբողջ ծավալը տեղափոխվել է Լարսի անցակետի վրա։ Մինչդեռ, Լարսի անցակետի պլանային թողունակությունը այդպիսին չէր։

Կարծում ենք՝ Լարսով կարող էին անհամեմատ ավելի շատ բեռներ անցնել, եթե այնտեղ լիներ ավելի լավ կառավարման համակարգ»։

Նա ընդգծեց, որ այդ հարցերի շուրջ անընդհատ քննարկումներ են ունում ռուս և վրացի գործընկերների հետ․ «Որոշակի հաջողություններ ունենք։ Դա երկրորդ մաքսային զոնայի բացումն է, որի շնորհիվ բեռների թողունակությունը պետք է բարձրանա։ Նախկինում օրական 170 հայկական բեռնատար էր անցնում, իսկ վերջին օրերին այդ թիվը 250 է։

Կարծում եմ՝ մեր հնարավորությունները սպառված չեն, և մենք պետք է այնպես անենք, որ Լարսում որևէ բեռնատար րոպե ավել չմնա»։

Անդրադառնալով լաստանավային փոխադրումներին՝ նա նշեց, որ որոշակի դժվարություններ են առաջանում։

«Օրինակ, Փոթիի նավահանգստի օպերատորը հոլանդական ընկերություն է, որը միացել է սանկցիաներին և հիմա մենք այս ուղղությամբ բանակցություներ ենք վարում։

Գոյություն ունի նաև ծով չունեցող երկրների մասին կոնվեցիա, որի շրջանակներում Հայաստանը պետք է ունենա ծովային նավահանստից օգտվելու իրավունք, կարծում եմ, շատ կարճ ժամանակում այս հարցը կլուծենք։ Եթե չէ, մենք պլան «Բ» ունենք, կանցնենք Վրաստանի մյուս նավահանգստին և այնտեղից կաշխատենք, որ ցանկալի լուծում չէ, բայց լուծում է»։

Ձեզ գուցե հետաքրքրի