Ներքին 4 տարի առաջ - 21:52 05-07-2022

Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է ալ-Ազհարի գերագույն իմամ Ահմադ Մուհամադ ատ-Տայիբի հետ

Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հուլիսի 4-ին հանդիպել է ալ-Ազհարի գերագույն իմամ Ահմադ Մուհամադ ատ-Տայիբի հետ։

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ ՀՀ դեսպանը շնորհավորել է Գերագույն իմամին Այդ ալ-Ադհա տոնի կապակցությամբ։ Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել թանգարան-ինստիտուտ Մատենադարանի և ալ-Ազհարի համալսարանի միջև ստեղծել համագործակցություն՝ Մատենադարանի արաբերեն և արաբատառ հազարավոր ձեռագրերը ուսումնասիրելու և պահպանելու նպատակով։ Քննարկվել են մի շարք այլ հարցեր։

ՀՀ դեսպանը և գերագույն իմամն անդրադարձ են կատարել նաև հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների պատմությանը՝ ընդգծելով հայ համայնքի դերակատարությունը ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլ նաև՝ Եգիպտոսի պետականաշինության գործում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ