Խոսք Ներքին 4 տարի առաջ - 14:29 04-07-2022

Այդ եռամսյա հավաքներն այսօր ավելի շատ նման են ընդդիմության ակտիվիստներին պատժելու միջոցի. ռազմական փորձագետ

ՀՀ պաշտպանության նախարարությունը 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների համար եռամսյա վարժական հավաքներ է իրականացնում։ Հիմա, երբ Արցախ էլ ծառայության չեն մեկնում, բանակը այդքան էլ լավ վիճակում չի գտնվում, ի՞նչ իմաստ ունի եռամսյա հավաքներ իրականացնել։

Այս թեմայի շուրջ oragir.news-ը զրուցեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ, ով, անդրադառնալով եռամսյա վարժական հավաքների արդյունավետությանը, ասաց. «Տեսականորեն իմաստ ունի, որովհետև մեզ պետք է լավ պարապած, պատրաստված մոբիլիզացիոն ռեզերվ, այսինքն՝ պետք է թարմացվեն գիտելիքները և այլն, բայց արդյոք իրականում այդ մարդկանց նորմալ պարապացնում են, պատրաստում են, նրանք արդյոք նորմալ վերհիշում են իրենց ստացած ռազմական մասնագիտությունը և այլն։ Ես վստահ եմ, որ այդպես չէ, այսինքն՝ այսօր այդ եռամսյա հավաքները ավելի շատ նման են ընդդիմության ակտիվիստներին պատժելու միջոցի, այսինքն՝ իրենց տանում են այնտեղ ոչ թե ինչ-որ բան սովորեցնելու համար, որ ուժեղ բանակ ունենանք, այլ բոլոր ֆրոնտներով բանակը քանդում են, բայց ինչ-որ ընդդիմադիր ակտիվիստների ծանուցագրեր են ուղարկում։ Ենթադրում եմ, որ ոչ միայն ընդդիմադիր ակտիվիստների, այլև ինչ-որ էլի մի խումբ մարդկանց, բայց հիմնականում ավելի շատ դա մարդկանց պատժելու գործիք է»։

Իսկ մեր այն հարցին, թե արդյոք եռամսյա հավաքներով ՊՆ-ն հասնում է իր առջև դրված խնդրի իրականացմանը, Վրթանեսյանն պատասխանեց. «Օրենքով պետք է անընդհատ վարժվեին, զորավարժություններ անեին և այլն, բայց օրինակ նախորդ հավաքների ժամանակ մասնակիցներին տանում էին դիրքեր պահելու։ Մի քանի օր պահում էին զորամասում, հետո տանում էին դիրքեր պահելու։ Եթե դիրքեր պահելու խնդիր կա, ինչո՞ւ է իշխանությունը ամեն կերպ փորձում զորակոչը կրճատել։ Բոլորս էլ գիտենք պատասխանը․ ամեն կերպ կազմաքանդում են անվտանգության բոլոր համակարգերը պետության, որովհետև Հայաստանի իշխանությունը ոչ թե Հայաստանի շահերն է ներկայացնում, այլ Թուրքիայի և Ադրբեջանի»։

Անդրադատնալով նրան, որ ժամկետային զինծառայողները այլևս Արցախ չեն մեկնում ծառայության, Վրթանեսյանն ասաց․ «Ըստ էության՝ Արցախին ամեն կերպ զրկում են պաշտպանությունից, որ հետո հանձնելիս ասեն՝ դե չէինք կարող պաշտպանել։ Առ այսօր ինչ արվել է, այդ տրամաբանության մեջ է արվել։ Պատերազմից հետո շփման գիծը ավելացել է, ընդ որում ավելի անպաշտպան է հիմա այն, այսինքն՝ եթե առաջ կային ամրություններ, հիմա այդ ամրությունները չկան շփման գծի մեծ մասում»։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
12:18 Փաստացի զրկում՝ քաղաքացիությունից. Պուտինը ստորագրել է արտագաղթողների դեմ նոր օրենքը
14:25 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, դստերն ու փեսային բնակարան են նվիրել
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
14:57 Սիլվա Հակոբյանը ցավալի կորստի մասին է հայտնել
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը
19:37 Երևանի Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել է շուրջ 34 քարաշեն սենյակներից բաղկացած հնագույն համալիր
21:22 Ալեքսանդր Բաբասյանն ու կինը՝ Շողերը, հանգստից նոր լուսանկարներ են հրապարակել
20:07 Կառավարությունն իրականացրել է վիճելի գնում՝ միջազգային աճուրդից ձեռք բերված իրը ներկայացնելով որպես հայկական մշակութային ժառանգության նմուշ