Ներքին 4 տարի առաջ - 12:53 03-07-2022

Նիկոլի իշխանության կողմից հալածվելը, բանտարկվելը պատիվ է. Իշխան Սաղաթելյան

«Այսօր ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանի հետ այցելեցինք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու ապօրինի մեղադրանքներով անազատության մեջ գտվող մեր պայքարի ընկերներին»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Այսօր ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանի հետ այցելեցինք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու ապօրինի մեղադրանքներով (դե, վզին դրել էին, պետք է կալանքի տաներ) անազատության մեջ գտվող մեր պայքարի ընկերներին:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ունեինք երեք տասնյակ քաղբանտարկյալ, նրանց մի մասը արդեն ազատության մեջ է։ Այս պահին կալանքի տակ է 18 հոգի:

Տղերքն իրոք պինդ են, ամուր։ Բոլորի մասին, իհարկե, կարող եմ երկար խոսել, բայց հատկապես ուզում եմ խոսել Արամ Տեր-Հարությունյանի մասին, որին չէի ճանաչում և ծանոթացա կալանավայրում։
Արամը երևանցի է, պարկեշտ, լավ կրթություն ստացած, բարեկեցիկ կյանքով ապրող արժանապատիվ քաղաքացի, աշխատում է «Սինոփսիս» ընկերությունում, ստանում բարձր աշխատավարձ, որևէ կուսակցության անդամ չէ։
Արամը պատմեց, որ առաջին օրից մասնակցել է շարժման աշխատանքներին, քանի որ չի համակերպվում ստեղծված վիճակի հետ։ Նա պայքարում է, որ իր հայրենիքում ապրի արժանապատիվ և անվտանգ։ Արամն անտարբեր չի իր հայրենիքի ճակատագրի հանդեպ: Նա հունիսի 3-ին գործից հետո շտապել է միանալ երթին, Պռոշյան- Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած բախման ժամանակ բերման է ենթարկվել։ Նրան կալանավորել են առանց որևէ հիմքի և միայն նրա համար, որ այդ պահին այդտեղ է եղել։

Արամի տեսակը չի պարտվելու։ Մենք կարող ենք ոտքի կանգնել միայն այս տեսակի շնորհիվ, ովքեր, անկախ իրենց քաղաքական հայացքից, սոցիալական կարգավիճակից, դուրս են եկել պայքարի հանուն իրենց հայրենիքի:
«Դիմադրություն» շարժումն անկասելի է, քանի որ մեր մեջ Արամները շատ են:

Տղերքը գիտեն ինչի համար են այս պահին անազատության մեջ, իսկ նիկոլի իշխանության կողմից հալածվելը, բանտարկվելը պատիվ է։ Թող մտածեն նրանք, ովքեր շարունակում են մնալ կոմֆորտ զոնայում, որևէ քայլ չանելով՝ սոցցանցերում պայքարը արդյունավետ դարձնելու մտահոգությամբ «սրտացավ» գրառումներ են անում , բայց դա այլ քննարկման թեմա է։
Ջերմ բարևներ տղերքից»։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան