Ներքին 4 տարի առաջ - 09:30 03-07-2022

Ես իմ զգեստների արժեքները չեմ հրապարակում․ Վահան Խաչատրյանը՝ Աննա Հակոբյանին վաճառած զգեստների մասին

Օրեր առաջ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Հպարտությամբ ներկայացնում եմ հայկական այն ապրանքանիշերը, որոնց արտադրանքը կրում էի Ֆրանսիա եւ Մոնակո կատարած այցի օրերին։ #կրիրհայկականը #madeinarmenia»։

Զգեստների մի զգալի մասը դիզայներ Վահան Խաչատրյան աշխատանքներն էին, որոնք բավականին թանկ արժեն։ Օրինակ՝ այս զգեստը արժէ 250.000 հազար դրամ։


Oragir.news-ը կապ հաստատեց Վահան Խաչատրյանի հետ՝ հարցնելով, թե վաղո՞ւց է համագործակցում Աննա Հակոբյանի հետ, մոտավորապես քանի՞ զգեստ է նա իրենից գնել, և ինչ արժեն դրանք։

«Աննա Հակոբյանը մշտապես օգտվում է հայ դիզայներների աշխատանքներից, հիմնականում հայկական արտադրության զգեստներ է կրում։ Ինձ մոտից էլ է հաճախ օգտվում, բայց դրանք պատրաստի են եղել, և Աննա Հակոբյանը դրանք գնել է։ Իսկ ինչ վերաբերում է զգեստների արժեքներին, ես իմ զգեստների արժեքները, անկեղծ ասած, չեմ հրապարակում, էթիկապես ճիշտ չեմ համարում դրանք բարձրաձայնելը։ Գները տարբեր են, կախված են տվյալ զգեստից, հստակ թիվ չեմ կարող ասել»,-ասաց Վահան Խաչատրյանը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը

Ձեզ գուցե հետաքրքրի