ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանն աշխարհում շատ համախոհներ ունի, բայց ոչ բոլորն են համարձակվում բարձրաձայնել այդ մասին։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով, «դոգմատիզմը, անցյալի բեռը, ճշմարտությանն առերեսվելուց խուսափելը» մեծացնում են «հետագա չմտածված իմպուլսիվ գործողությունների» վտանգը Արևմուտքի կողմից։
«Բայց միևնույն ժամանակ այս իրավիճակը բացահայտեց, որ Ռուսաստանը բազմաթիվ համախոհներ ունի աշխարհում, և դուք գիտեք, որ նրանք շատ են։ Ոմանք, սակայն, վախենում են և գլուխները բարձրացնել, և բարձրաձայնել այդ մասին»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը բացատրել է, որ այն համախոհները, որոնց մասին նա խոսում է, Ռուսաստանի հետ «մոտավորապես նույն ռեժիմով» են մտածում։
«Նրանք շատ են, մեր համախոհները՝ երկրներ, մարդիկ, ժողովուրդներ, որոնք ցանկանում են գնալ սեփական՝ իրական բազմակողմանիության սկզբունքների վրա հիմնված ճանապարհով»,- նշել է նա:
Քաղաքագետ Ժոզե Գարսոնն ավելի վաղ Figaro թերթի սյունակում գրել էր, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները, որոնց նպատակը միջազգային համակարգերից և ինստիտուտներից այդ երկիրը բացառելն է, լուրջ հարված են հասցրել աշխարհակարգին, և ապագայում աշխարհը կարող է բաժանվել ազդեցության գոտիների։
Հեղինակը նշում է, որ նոր աշխարհակարգի հետ կապված երկարաժամկետ լուծումների հասնելու համար անհրաժեշտ է, որ «պետությունների միջև բոլոր հակասությունները, ներառյալ. պատերազմները լուծվեն համակարգի ներսում, այլ ոչ թե ճամբարների առճակատման ճանապարհով»։