Արտաքին 5 տարի առաջ - 16:42 29-09-2021

Ռուսաստանն ու Թուրքիան սովորել են գտնել փոխզիջումներ. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան սովորել են փոխզիջումներ գտնել: Այս մասին նա հայտարարել է Սոչիում իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը:

«Բանակցություններն ընթանում են երբեմն բարդ, բայց վերջնական դրական արդյունքով: Մեր գերատեսչությունները սովորել են գտնել փոխզիջումներ՝ շահավետ երկու երկրների համար»,- ասել է Պուտինը:

Նախագահների հանդիպումը տեղի է ունենում Սոչիում առերես ձևաչափով: Ենթադրվում է, որ կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունները և առևտրատնտեսական համագործակցությունը, ինչպես նաև կանդրադառնան սուր միջազգային հարցերին, ներառյալ Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում իրավիճակի զարգացումը:

Բանակցություններին ներկա են լինելու միայն թարգմանիչները: Նախատեսված է նաև աշխատանքային նախաճաշ: Հանդիպման արդյունքներով մամուլի համար հայտարարություններ չեն նախատեսվում:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ