Արտաքին 4 տարի առաջ - 22:33 28-06-2022

Ալեքսիս Ցիպրաս․ Թուրքիայում անցկացվելիք ընտրություններում Աթենք-Անկարա լարվածությունը ծառայելու է Էրդողանի օգտին

Հունաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմության առաջնորդ և «Ձախերի արմատական կոալիցիա» կուսակցության նախագահ Ալեքսիս Ցիպրասը EURACTIV-ին տված հարցազրույցում նշել է, որ մտահոգություններ ունի Թուրքիայի հետ հարաբերությունների առնչությամբ։ Հաղորդում է ermenihaber-ը:

Ցիպրասը շեշտել է, որ մտահոգված է Ուկրաինայում ընթացող պատերազմի պատճառով Թուրքիայի միջազգային դերի բարձրացմամբ և նաև Էգեյան ծովում ճգնաժամի պատճառով Աթենք-Անկարա հաղորդակցության ուղիների ընդհատմամբ։

Նա նշել է, որ իր վարչապետության 4․5 տարիների ընթացքում քանիցս հանդիպել է Էրդողանին և որոշ հանդիպումներ դժվարությամբ են անցել։ Մինչդեռ իրենք ամենադժվար պահերին անգամ հաղորդակցության ուղիները բաց պահելու համար շատ են աշխատել, ինչի շնորհիվ կարողացել են կանխել ամենավատը։

Հունաստանի նախկին վարչապետը հիշեցրել է, որ Թուրքիայում մոտ ապագայում ընտրություններ են անցկացվելու և Աթենք-Անկարա լարվածությունն այդ պայքարում լինելու է հօգուտ Էրդողանի։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է
23:33 Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները