Ներքին 4 տարի առաջ - 12:56 28-06-2022

Թե մենք ինչ ենք արել, որ Բերձորը չհանձնվի, դա արդեն լուրջ է ու սարսափելի. Արթուր Ղազինյան

Բերձորը երեկ չի հանձնվել, Բերձորը հանձնվել է 2020թ նոյեմբերի 9-ին, իսկ այդ հանձնումը լեգիտիմացվել է 2021թ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Նա նաեւ նշել է. «Բերձորը հանձնել են ԳՇ այն գեներալները, որոնք 2021թ փետրվարին պահանջում էին դավաճանի հրաժարականը, հետո դիմում վարչական դատարան:

Բերձորը հանձնել են ընտրություններին «ապագա կա ապագա» ընտրած 680.000» հպարտ քաղաքացիները, որոնք «ավելի լավա ալիևը գա, քան նախկինները» ասելով խայտառակեցին Հայ ազգին:

Բերձորը հանձնելուն մասնակցել են այն մեկ միլիոն ՀՀ քաղաքացիները, որոնք «մի հատ թազա մարդ լիներ» ասելով չմասնակցեցին ընտրություններին՝ տալով «680.000» հպարտ քաղաքացիներին իրենց փոխարեն տնօրինել մի ամբողջ ազգի ճակատագիր:

Բերձորը հանձնել է ՀՀ գլխավոր դատախազը, որ վախեցավ կատարել իր սահմանադրական պարտականությունը՝ ձերբակալել ադրբեջանական գործակալներին ու պետական դավաճանին:

Բերձորը, ինչ որ առումով, հանձնել եմ նաև ես, որ այս մեկ տարվա ընթացքում չեմ կարողացել հասնել այս դավաճանի հեռացմանն ու պատժին:

Նիկոլի պարագայում ամեն ինչ պարզ է, նա ապացուցված ու հաստատված ադրբեջանական գործակալ է, պետական դավաճան, երեք «ագռավի սռոկ վզին դրած» ապրում է, ամեն ազատ օրը հրաշք է նրա համար:
Բայց թե մենք ինչ ենք արել, որ Բերձորը չհանձնվի, դա արդեն լուրջ է ու սարսափելի»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը