Ներքին 4 տարի առաջ - 13:39 01-07-2022

Չգիտեմ` որտեղից եք լսել նման բան․ Վլադիմիր Վարդանյանը՝ Բերձորը հանձնելու մասին

«Քանի դեռ կիսամյակի ամփոփումը չկա, ես վաղ եմ համարում անդրադառնալ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցին»։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Դիտարկմանը, որ ընդդիմությունը պարբերաբար հնչեցնում է այն հարցը, որ օրակարգային կարևորը հարցը Բերձորի հանձնումն է, իսկ իշխանությունը շրջանցում է այդ հարցը՝ կեղծ օրակարգ առաջ բերելով, պատգամավորը ասաց․
«Բացարձակապես չեմ արձագանքի այդ հայտարարություններին, փորձ է կատարվում ցանկացած ոչ իրավաչափ վարքագիծ ծածկել ինչ-որ էմոցիոնալ թեմայով։ Շատ դեպքերում էլ այդ էմոցիոնալ թեմաները իրականության մեջ գոյություն չունեն»։

Հարցին՝ հիմա օրակարգային հարցը Բերձորի հանձնո՞ւմն է, թե՞ ընդդիմությանը պաշտոններից զրկելու հարցը, Վարդանյանը պատասխանեց․ «Ես չգիտեմ՝ որտեղից եք դուք լսել նման բան և այդ խնդիրը որտեղից է առաջացել։ Ես հիմա չեմ պատրաստվում պատասխանել այդ հարցին։ Ընդհանրապես պետք է զերծ մնալ այնպիսի հարցերի հրապարակային քննարկումից, որոնք կարող են վտանգել տարածաշրջանային անվտանգությանը»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը