Սպորտ 4 տարի առաջ - 01:31 28-06-2022

«Ալաշկերտը» համալրվել է ևս երկու ֆուտբոլիստներով

«Ալաշկերտը» շարունակում է կազմի համալրման գործընթացը։

Երևանյան ակումբի շարքերն են համալրել երկու կոլումբացի ֆուտբոլիստներ՝ Ֆաբիո Բուրբանո Կաստիլյոն և Բլադիմիր Դիասը, տեղեկանում ենք «դեղնասևերի» մամուլի ծառայությունից։

30-ամյա վինգեր Կաստիլյոն հանդես է եկել կոլումբական Պրիմերայի մի շարք ակումբներում՝ «Էնվիգադո», «Ինդեպենդիենտե Մեդելին», «Ատլետիկո Բուկարամանգա», «Օնսե Կալդաս», «Դեպորտիվո Պերեյրա», ինչպես նաև՝ Ուրուգվայի Պրիմերայի «Ռամբլա Ջունիորս» և բուլղարական «Բոտև» թիմերում։ Բուրբանոյի նախորդ ակումբը եղել է Սալվադորի Պրիմերայի «Ագիլասը», որի կազմում անցկացրած 19 խաղերում նա դարձել է 2 գոլի հեղինակ։

29-ամյա հարձակվող Դիասը հանդես է եկել Կոլումբիայի, Թաիլանդի, Գվատեմալայի և Սալվադորի Բարձրագույն խումբը ներկայացնող մի շարք ակումբներում՝ հեղինակելով ավելի քան 100 գոլ։ «Ալաշկերտի» ռմբարկու-նորեկի նախորդ ակումբը Սալվադորի Պրիմերայում հանդես եկող ՖԱՍ-ն էր, որի կազմում նա 9 գոլ է խփել ավարտված առաջնության 21 հանդիպումներում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ալաշկերտից» հեռացել էին 13 ֆուտբոլիստներ, եկել էին 6 խաղացողներ։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ