Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 22:12 27-06-2022

Ճապոնացին մարտի է բռնվել արջի հետ և քշել նրան տնից


Ճապոնիայի բնակիչը ձեռնամարտի է բռնվել իր տուն ներխուժած արջի հետ, գրում է Sora News տեղական պարբերականը։ Տղամարդու խոսքով՝ ինքը չի վախեցել, միայն շատ անհանգստացել է տարեց մոր և կատվի համար։

Ժամը 14:00-ի սահմաններում 47-ամյա Հիսաո Ուենոն լսել է, թե ինչպես է իր կատուն բարձր մլավում և վազում առաջին հարկում։ Տղամարդը գնացել է ստուգելու, թե ինչն է պատճառը, և տեսել է, թե ինչպես է արջը պատուհանից տուն մտնում։ Պարզվել է, որ գազանին գրավել է մահացած հարազատների պատվին տան մոտ խորանին թողնված ուտելիքը։

Մինչ ծուռթաթը նայում էր ուտելիքին, Հիսաոն անզեն ձեռքերով հարձակվել է նրա վրա։ Տղամարդը մի քանի անգամ հարվածել է արջի մեջքին՝ ստիպելով արջին նահանջել։ Կենդանին, ըստ երևույթին, որոշել է չմտնել կոնֆլիկտի մեջ և հետ է վազել անտառ։