Ներքին 4 տարի առաջ - 21:08 26-06-2022

Չաարատ-Կապան ՓԲԸ հարյուրավոր աշխատակիցներ այժմ բողոքի ակցիա են անում. մեկ ամիս է՝ չեն վճարվել


Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Հակոբյանն իր էջում գրել էր, որ այս պահին Կապանի լեռնահարստացման կոմբինատի՝ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի հարյուրավոր աշխատողներ հավաքվել են մարզպետարանի դիմաց. երրորդ օրն է՝ գործադուլը շարունակվում է։

Oragir.news-ը կապ հաստատեց Դավիթ Հակոբյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Ես կոմբինատի հետ կապ չունեմ։ Պարզապես ակտիվ քաղաքացի եմ, երկրագիտական թանգարանի աշխատակից։ Իմ ունեցած տվյալներով՝ մարզպետը հենց նոր ընդունեց բողոքի ակցիայի կազմակերպիչներին»։

Իսկ քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանն իր ֆեյբուքյան էջում գրել է, որ Չաարատ-Կապան ՓԲԸ-ն, որի սեփականատերերը ազգությամբ ղազախներ են, իրեն հասած տեղեկություններով` արդեն մի քանի ամիս է` չի վճարում աշխատողների աշխատավարձը.

«Այս պահին գործադուլ է, և չորս աշխատակից հացադուլ են հայտարարել: Երբ մեր երկրի հարստությունը օտարում էիք, ի՞նչ էիք մտածում, սրիկանե´ր: Թուրքերը գտել են միջոցը` Սյունիքը դատարկելու, ո՞վ պետք է զբաղվի այս խնդրով: Իշխանություն եք, ընդդիմություն եք, ինչո՞վ եք զբաղված, մաղ ծախելով ու ուրիշների դժբախտությունների վրա իրենց երջանկությունը կառուցելո՞վ: Գնացե´ք ու զբաղվե´ք, ստահակներ»։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ