Ներքին Խոսք 4 տարի առաջ - 14:46 25-06-2022

Թող բոլորը հանգիստ մնան իրենց տեղերում, նախաքննական մարմինները իրենց աշխատանքները տանում են․ Փարվանյան

Ապարանում մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած արյունալի միջադեպից զոհվածների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք պահանջում են պարզել միջադեպի մասնակիցներին և պատժել:

Միջադեպի ժամանակ զոհվածների և վիրավորվածների հարազատները միջադեպի համար մեղադրում են Էդգար Փարվանյանի հորեղբոր տղաներին և Ասատրյան Մաթևոսի եղբորը և պահանջում են, որ Փարվանյանները հեռանան իրենց քաղաքից, քանի որ չեն ցանակում այսուհետ նրանց հետ ապրել մեկ քաղաքում։

Ակցիայի ընթացում մի խումբ լրագրողներ կապ հաստատեցին Էդգար Փարվանյանի հետ՝ հարցնելով, թե ինչքանով է ինքը առնչվում այս միջադեպին և ինչպես է արձագանքում իրեն ուղղված մեղադրանքներին։ Փարվանյանը պատասխանեց․ «Ուրեմն թող բոլորը հանգիստ մնան իրենց տեղերում, վստահ եմ՝ նախաքննական մարմինները իրենց աշխատանքները օբյեկտիվ տանում են, և գործին առնչվող հանգամանքները կպարզաբանվեն։ Ոչ մեկ իրավունք չունի ինչ-որ մեկին կամ նրա ընտանիքին ինչ-որ տեղ ապրել կամ չապրելու թույլտվություն կամ արգելանք դնել։ Հասկանում եմ՝ վիշտը ծանր է, ես դա լրիվ հասկանում եմ, մարդիկ ոգևորված են, վրդովված, դա բնական է»։

Հարցին, թե ինչ կասի այն մասով, որ իր գազալցակայանում իր եղբորորդու մասնակցությամբ միջադեպի մասով կա ցուցմունք, և այդ անձը, ով միջադեպի առաջին պահից մասնակից է եղել, անձամբ լրատվամիջոցների ներկայությամբ հնչեցրել է իր եղբորորդու անունը, և ասել, որ ինքն է կանչել հաշվեհարդարի, Փարվանյանը պատասխանեց․ «Եթե գործի հանգամանքներով կպարզվի, որ առնչությունը կապված է այնքանով, որքանով որ գործին վնաս է, դրանք նախաքննական մարմնին վերաբերող աշխատանքներ են, ես չեմ կարող դելիտանտության մակարդակի հիմա ինչ-որ բան ասել։ Քնչական մարմիններից ճշտեք ձեր հարցերը»,- ասաց Փարվանյանը և անջատեց հեռախոսազանգը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում